Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times «Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ «Իրավունք». Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը

«Իրավունք». Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետին եւ, ըստ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ, խոսել են քաղաքի կարեւոր ծրագրերից։ Հենց Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութում Մանսուրյանը հարց է ուղղում, թե Աջափնյակի մետրոյի հարցը կա՞ օրակարգում։ Ավինյանն էլ կատակում է․ «Ինձ թվում է՝ մյուս տարի բուն շինարարությունը կսկսենք։ Բացի ինձանից, ինձ թվում է՝ էլ ոչ մեկ չի հավատում, որ դա անելու ենք, բայց անելու ենք»։

Հետաքրքիր է՝ Տիգրան Ավինյանը չի լսո՞ւմ ինչ է խոսում իր քաղաքական առաջնորդ ու սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ուղղակի ստում է 87-ամյա կոմպոզիտորին։ Բա որ բացի իրենից ոչ ոք չի հավատում, որ մետրոն կառուցվելու է, ինչո՞ւ է Փաշինյանը բիշքեկյան այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել, որ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետեւ իրենք այստեղ մեծ փորձ ունեն, եւ ուրախ կլինեն, որ այդ հարցում իրենց աջակցեն։

«Եվ մենակ «Աջափնյակ» կայարանի մասին չէ խոսքը։ «Աջափնյակ»-ը Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության։ Այդ մի կայարանը բարեհաջող կկառուցենք, կավարտենք, դրանից հետո կկառուցենք նաեւ երկրորդը, երրորդը... Այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա եւ կպնի «Չարբախ» կայարանին, եւ մենք մետրոյի շրջանաձեւ երթեւեկություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։  

Փաստորեն, ինչ է ստացվում․ Փաշինյանը ստե՞լ է ե՛ւ լրագրողներին, ե՛ւ Վ․ Պուտինին ու չի հավատում իր ասածին, թե՞ Ավինյանը հատուկ է ստվերում յուր քաղաքական առաջնորդին, ինչպես նաեւ Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում։ Լավ, Ռուսաստանին ստվերելն օրվա իշխանության համար թրենդային է դարձել, բա Նիկոլ Փաշինյանին Ավինյանն ինչո՞ւ այս հարցում հեչ արեց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72266

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ«Իրավունք». Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը«Ժողովուրդ». Քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը«Ամենաիսկական դժոխքը» Կիևում սպասվում է հոկտեմբերին. The Economist«Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել«Իրավունք». «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանն օդերով է հանել նորելուկ պատգամավորներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված