Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը

Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականնները «դաբռո» են տվել Էդոյի՞ն 

Քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։ 
Երեկ  Աբովյան քաղաքում սպասվող ընտրությունների առթիվ որոշակի փակագծեր բացեց վարչապետ Փաշինյանը, ասելով որ Աբովյանում ՔՊ-ն ունի իր թեկնածուն: Բայց արի ու տես, որ այդ ամենի ֆոնին, Կոտայքի մարզում    ակտիվ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ  այս օրերին  քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր մերձավոր կռուգում պարծեցել է , որ իր հարցերը սաղ տեղը գցած ա, իրա  հարցը լուծված ա, ու որ ինքը ընտրված ա, պրոբլեմ չունի  ընդհանրապես: 

Ըստ նույն լուրերի, բանից պարզվում է, որ քաղաքապետ Բաբայանի համար ՔՊ-ի ու Փաշինյանի անունից  խոստումներ ու «դաբռոներ»  են տվել  Նիկոլ Փաշինյանի  աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը,  առողջապահության ոլորտը «վարած-ցանած»  նախկին նախարար Արսեն Թորոսյանը,  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու  տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը: Եւ թե ինչն ա պատճառը,որ  (Աբովյան քաղաքի այգին դիլիմ-դիլիմ անելու, կանաչ տարածքները  ոչնչացնելու  եւ մի շարք այլ ուշագրավ դրվագներով ) Հակակոռուպցիոնով անցնող Բաբայանին սատարում ու «դաբռոներ» է իջեցնում ՔՊ-իստների աստղաբույլը կխոսենք առաջիկայում: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ