Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը

Միջազգային

Այս­պի­սով, Ռու­սաս­տա­նում ա­վարտ­վում է Պե­տա­կան դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րիի վեր­ջին փու­լը` քվեար­կութ­յու­նը: Այ­սինքն, 2022 թվա­կա­նին մեկ­նար­կած ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ կփոխ­վի պե­տա­կան կա­ռա­վար­ման այն­պի­սի կա­րե­ւոր ինս­տի­տուտ, ինչ­պի­սին է խորհր­դա­րա­նի 450 տե­ղա­նոց ստո­րին պա­լա­տը։

ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի­հար­կե, բուն ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի հետ կապ­ված մինչ քվեար­կութ­յունն էլ էա­կան ա­նակն­կալ­ներ չեն սպաս­վում: Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ ոչ միայն իշ­խող ու­ժը` «Ե­դի­նա­յա Ռոս­սի­յան» կվե­րար­տադր­վի, այլ նաեւ, որ այս­պես թե այն­պես, խորհր­դա­րա­նա­կան ընդ­հա­նուր բա­լան­սը կպահ­պան­վի: Եվ ա­մե­նե­ւին էլ այս տե­սանկ­յու­նից չէ, որ այս ընտ­րութ­յուն­նե­րը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի շար­քում են հայտն­վել: Դ­րա պատ­ճառն այլ է. Պետ­դու­մա­յի ընդ­հա­նուր բա­լան­սի պահպան­մամբ հան­դերձ, հնա­րա­վոր են դար­ձել այն կար­գի գլո­բալ փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնք հե­տա­գա ո­րո­շիչ տե­ղա­շար­ժե­րի խթան կա­րող են դառ­նալ:

­Բայց նախ մեկ պարզ միտք է պետք ֆիք­սել: Ա­սել, թե ՌԴ Պետ­դու­ման երկ­րում ի­րե­նից քիչ բան է ներ­կա­յաց­նում, քա­նի որ` «մեկ է, ա­մեն ինչ ո­րո­շո­ղը Պու­տինն է», ի­հար­կե, կո­պիտ սխալ է: Պու­տի­նը, ի­հար­կե, ո­րո­շիչ գոր­ծոն է: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Պետ­դու­մա աս­վա­ծը նշա­նա­կում է երկ­րի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի վե­րին շերտ: Իսկ քա­ղա­քա­կան է­լի­տան այն­քան էլ միա­տարր հաս­կա­ցութ­յուն չէ, այ­սինքն, որ հենց Պու­տի­նը բե­րա­նը բա­ցեց, բո­լո­րը միա­սին վա­զում են կա­տա­րե­լու: Այդ է­լի­տա­յի ներ­սում բա­զում քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, ընդ­հուպ` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծոն­ներ են մշտա­պես խմոր­վում, եւ այդ ա­մե­նը, գու­մա­րած նաեւ նա­խա­գա­հա­կան, կրկնենք, շատ մեծ գոր­ծո­նը, ձե­ւա­վո­րում է երկ­րի քա­ղա­քա­կան կուրս աս­վա­ծը:

Ու­րեմն, ի՞նչ է այս պա­հին` մինչ այս ընտ­րութ­յուն­ները, ի­րե­նից ներ­կա­յաց­նում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տա աս­վա­ծը: Դե­տալ­նե­րը մի կողմ թող­նե­լով` ֆիք­սենք միայն հիմ­նա­կա­նը. ներ­կա է­լի­տան սկսել է ձե­ւա­վոր­վել ԽՍՀՄ­–ի փլուզ­ման արդ­յունք­նե­րի հի­ման վրա, ու թեեւ ըն­թա­ցիկ մի շարք փոքր վե­րա­դա­սա­վո­րում­նե­րին, մինչ այ­սօր էլ այդ նախ­նա­կան տես­քը հիմ­նա­կա­նում պահ­պա­նում է: Այն է` հիմ­նա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը կամ առն­վազն է­լի­տա­յի մի ստվար հատ­վա­ծի ուղղ­վա­ծութ­յու­նը մնում է Ա­րեւ­մուտ­քը: Պատ­ճա­ռը եւս պարզ է. ռու­սա­կան է­լի­տա­յի մի նկա­տե­լի հատ­վա­ծը Ա­րեւ­մուտ­քի հետ ան­ցած ե­րե­քու­կես տաս­նամ­յակ­նե­րին այն կար­գի քա­ղա­քա­կան, ֆի­նան­սա­կան եւ այդ տի­պի այլ շա­հե­րի հար­ցում շաղ­կապ­ման մեջ է մտել, որ հի­մա ա­տամ­նե­րով են այդ կուր­սը պա­հում, ան­կախ այն բա­նից, թե Ռու­սաս­տա­նի բուն շահն ինչ է պա­հան­ջում: Ընդ ո­րում, խոս­քը նաեւ այն­պի­սի ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րի մա­սին է, ինչ­պի­սիք են գա­զը, նավ­թը, ֆի­նանս­նե­րը եւ այլն: Եվ այն, որ ան­գամ շատ մեծ ցան­կութ­յան դեպ­քում պե­տա­կան վե­րին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը չի կա­րող այդ գոր­ծոն­նե­րը շրջան­ցել, ե­թե ան­գամ դա ո­րո­շա­կի դեպ­քե­րում դեմ է պե­տա­կան շա­հին, դա եւս քա­նիցս ա­պա­ցուց­վել է:

Այ­սինքն, ե­թե ԽՍՀՄ­–ից հե­տո ստեղծ­ված այդ է­լի­տա­յի ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն լի­նի, դա ար­դեն, ըստ էութ­յան, կդառ­նա, բա­ռիս բուն ի­մաս­տով` հե­ղա­փո­խութ­յուն: Եվ հենց այդ սպա­սե­լիքն է, որ դրված է Պետ­դու­մա­յի ներ­կա­յիս ընտ­րութ­յու­ննե­րի հիմ­քում: Ա­մեն դեպ­քում, հենց Պու­տի­նը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց` ստեղծ­վե­լու է «նոր է­լի­տա», եւ այդ դե­րում նա տես­նում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րին, այն է` նրանց նկա­տե­լի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը: Նաեւ թվերն են այդ մա­սին խո­սում` 450 տե­ղա­նոց խորհր­դա­րա­նում կու­սակ­ցութ­յուն­նե­րի ցու­ցակ­նե­րում (մեծ մա­սը` «Ե­դի­նա­յա Ռոս­սիա­յի») ընդգրկ­ված են մոտ 200 վե­տե­րան­ներ, մոտ 1400-ն­ էլ թույլտ­վութ­յուն է ստա­ցել ա­ռա­ջադր­վե­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ տե­ղա­կան ընտ­րութ­յուն­նե­րում։ Ընդ ո­րում, նրանց էա­կան մա­սը ան­ցո­ղիկ դիր­քե­րում է, եւ ե­թե ան­գամ 150–ը հայտն­վի խորհր­դա­րա­նում, ա­պա դա, ի­հար­կե, կնշա­նա­կի ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն: Ա­վե­լի կոնկ­րետ` մեծ հար­ված ռու­սա­կան է­լի­տա­յի մեջ առ­կա ա­րեւմ­տա­մետ գոր­ծո­նին:

­Կարճ ա­սած, մո­տա­վո­րա­պես հենց սա էլ այս ընտ­րութ­յուն­ներ­ի հիմ­նա­կան մեխն է. Ռու­սաս­տա­նը կա­րող է էա­պես ձեր­բա­զատ­վել ոչ թե պար­զա­պես կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի, այլ` քա­ղա­քա­կան է­լի­տա­յի այն մո­դե­լից, որն ար­հես­տա­կա­նո­րեն ներդր­վեց ԽՍՀՄ­–ի փլու­զու­մից հե­տո, եւ վե­րա­դառ­նալ ազ­գա­յին ուղղ­վա­ծութ­յա­նը: Ի­հար­կե, ոչ ամ­բող­ջա­կան, բայց ե­թե ան­գամ դա մա­սամբ էլ հա­ջող­վի, սա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով է նշա­նա­կում տեկ­տո­նիկ տե­ղա­շարժ:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Այս­պի­սով, այս ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում Մոսկ­վան լուրջ տրամպ­լին կա­րող է ստա­նալ, վերջ­նա­կան հայտ ներ­կա­յաց­նել` ԽՍՀՄ­–ից հե­տո կորց­րած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու հար­ցով: Այդ հայ­տի նախ­նա­կան փու­լը, ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նարկն էր: Եվ հի­մա, ե­թե նաեւ Մոսկ­վա­յին հա­ջող­վի ռու­սա­կան քա­ղա­քա­կան է­լի­տա­յին տե­ղա­փո­խել այդ ուղղ­վա­ծութ­յուն, ա­մեն բան շատ ա­վե­լի լուրջ է դառ­նա­լու:

­Դա, ի­հար­կե, պարզ գի­տակ­ցում են նաեւ Ա­րեւ­մուտ­քում: Այ­սինքն, որ ի տար­բե­րութ­յուն ԽՍՀՄ­–ի ժա­մա­նակ­նե­րի, ներ­կա­յումս Չի­նաս­տանն ար­դեն դար­ձել է լիո­վին ինք­նու­րույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բե­ւեռ: Եվ ե­թե Ռու­սաս­տա­նին եւս հա­ջող­վի ձեր­բա­զատ­վել ԽՍՀՄ­–ից հե­տո նրա վրա դրված կա­պե­րից եւ իր հեր­թին վե­րած­վի լիո­վին ինք­նու­րույն գոր­ծո­նի, ա­պա չին–­ռու­սա­կան տան­դե­մը պար­զա­պես ան­հաղ­թա­հա­րե­լի է դառ­նում ա­ռանց այդ էլ իր ռեալ ռազ­մա­վա­րա­կան դիր­քերն էա­պես թու­լաց­րած հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Իսկ դա հա­վա­քա­կան Ա­րեւ­մու­տքի հա­մար գործ­նա­կա­նում ան­խու­սա­փե­լի է դարձ­նում այն­պի­սի բարդ ներ­քին խմո­րում­նե­րը, ո­րոնք պար­տադ­րե­լու են մտա­ծել ոչ թե ներ­կա հե­գե­մո­նիա­յի պահ­պան­մանը, այլ շա­տե­րի հա­մար լի­նել–չ­լի­նե­լու մա­սին: Ընդ ո­րում, այդ լի­նել–չ­լի­նե­լը վե­րա­բե­րում է ան­գամ եր­բեմ­նի այն­պի­սի ա­ռա­ջա­տար խա­ղա­ցո­ղի, ինչ­պի­սին է Բ­րի­տա­նա­կան կայ­սրութ­յու­նը:

Ն­ման հե­ռան­կա­րից խու­սա­փե­լու մի վեր­ջին հնա­րա­վո­րութ­յուն էր, օգ­տա­գոր­ծե­լով նա­եւ Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, Ռու­սաս­տա­նում հե­ղա­փո­խա­կան նշա­նա­կութ­յան հե­ղաշրջ­ման հաս­նե­լը: Այս մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք. նպա­տակ էր դրված ու­ղիղ ԱՄՆ­–ի, Բ­րի­տա­նիա­յի, ՆԱՏՕ­–ի մի­ջամ­տութ­յամբ Ռու­սաս­տա­նի խոր­քա­յին գո­տի­նե­րում հասց­վով հար­ված­նե­րի մի­ջո­ցով հաս­նել ներ­քին հան­րա­յին խո­շո­րա­մասշ­տաբ լար­վա­ծութ­յան, հա­կաիշ­խա­նա­կան զանգ­վա­ծա­յին ե­լույթ­նե­րի: Ու դա մա­սամբ, ի­հար­կե, հա­ջող­վեց: Հա­ջորդ փու­լում պետք էր ար­տա­քին մե­գա­ֆի­նան­սա­վոր­մամբ «Յաբ­լո­կո» կու­սակ­ցութ­յա­նը մղել ա­ռա­ջին պլան, եւ ե­թե ան­գամ չհա­ջող­վեր այդ­պի­սով մե­ծա­մաս­նութ­յուն վերց­նել, կար հան­րա­յին ճնշում­նե­րով դրան հաս­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը եւս:

­Սա­կայն մե­խա­նիզմն ակն­հայ­տո­րեն չաշ­խա­տեց: «Յաբ­լո­կո»–ին պար­զա­պես հե­ռաց­րին ընտ­րա­պայ­քա­րից` ի ցույց դնե­լով դրսի ֆի­նան­սա­վոր­ման փաս­տը: Ընդ ո­րում, այդ ու­ժի բա­վա­կա­նին թույ­լիկ ա­ռաջ­նորդ­ներն ա­ռանձ­նա­պես չդի­մադ­րե­ցին, թե­րեւս աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով հա­ջո­ղութ­յան փոքր, բայց ան­հա­տա­կան պատ­ժի շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Ու նաեւ, ռու­սա­կան հան­րութ­յունն ա­ռանձ­նա­պես չհուզ­վեց, երբ այդ ու­ժին ընտ­րութ­յուն­նե­րից դուրս մղե­ցին:

Ս­րա­նից էլ զատ, ներ­քին մթնո­լոր­տի հան­դար­տեց­ման ռեալ ազ­դակ դար­ձան այն պա­տաս­խան ռազ­մա­կան հար­ված­նե­րը, ո­րոնք ռու­սա­կան բա­նա­կը սկսեց հասց­նել Ուկ­րաի­նա­յին, ա­սենք նաեւ նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րին: Ն­ման է, որ աշ­խա­տեց ռու­սա­կան հո­գե­բա­նութ­յան կա­րե­ւոր կող­մե­րից մե­կը. պատ­րաստ են դի­մա­նալ բո­լոր հար­ված­նե­րին, ե­թե կա մեծ հա­վատ, որ հաղ­թե­լու են: Եվ Ուկ­րաի­նա­յին հասց­վող այս մի քա­նի ամս­վա հա­մա­տա­րած հար­ված­նե­րը հենց այդ հաղ­թե­լու վստա­հութ­յունն է, որ էա­պես ամ­րա­ցավ` ռու­սա­կան հան­րութ­յա­նը հետ մղե­լով հո­գե­բա­նա­կան հա­ջորդ գոր­ծո­նից` պարտ­վո­ղա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի դեպ­քում իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ դուրս գա­լուց:

Արդ­յուն­քում, ընտ­րութ­յուն­նե­րի ար­դեն շե­մին այն հիմ­նա­կան գնա­հա­տումն է, որ ինչ­պես ընտ­րա­կան, այն­պես էլ հե­տընտ­րա­կան հե­ղաշր­ջու­մա­յին զար­գա­ցում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը չա­փա­զանց ցածր է: Իսկ դա, կրկնենք, Մոսկ­վա­յին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ի­րա­կա­նաց­նել «հե­ղա­փո­խութ­յուն վե­րե­ւից» սցե­նա­րը` ա­ռա­վե­լա­գույնս խա­ղից հա­նել ա­րեւմ­տա­մետ քա­ղա­քա­կան է­լի­տա­յին` «5–րդ շա­րաս­յու­նով» հան­դերձ եւ ա­ռա­վե­լա­գույնս քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում ներգ­րա­վել ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան ու­ժե­րին: Իսկ դրա է­ֆեկ­տը շատ ա­րագ կա­րող է տա­րած­վոլ ողջ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի վրա:

Ա­վե­լի ճիշտ, դրա բո­լոր հնա­րա­վո­րութ­յու­ններն այս պա­հին կան: Բայց ի­րա­կա­նում հենց դա՞ է Կ­րեմ­լի նպա­տա­կը. շատ նման է, բայց ժա­մա­նա­կից ա­ռաջ ընկ­նել էլ պետք չէ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72313 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ