Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրը գրում է. «Ջոլանին մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ Եմեն ուղարկել «Ալ-Քաիդայի» նախկին մարտիկներին։ Սիրիական կողմը Սաուդյան Արաբիային տեղեկացրել է, որ ներկայումս կենտրոնացած է սեփական բանակի վերակազմակերպման վրա և չի մտադիր ներգրավվել երրորդ կողմերի մասնակցությամբ հակամարտությունների մեջ»։
Այս տեղեկությունը հաստատում է, որ սաուդյան շեյխերը հայտնվել են «գցվածի» վիճակում: ԱՄՆ-ի եւ Իսրայելի խաղերի արդյունքում քաշվեցին իրանական պատերազմի մեջ: Հետո գործին խառնվեցին հուսիթները, եւ պարզվեց, որ ռազմական առումով Սաուդյան Արաբիան, չնայած այն հսկայական փողերին, որոնք ուղղվել են բանակին, զրոյական մակարդակի վրա է: Սաուդները նախ օգնություն խնդրեցին ԱՄՆ-ից ու ստացան կոպիտ մերժում: Վերջերս նրանց դաշնակիցը դարձած Թուրքիան եւ Պակիստանն իրենց հերթին մերժեցի: Սաուդյան Արաբիան «տակից» դիմեց Իսրայելին, սակայն Թել Ավիվը եւս նախընտրեց հուսիթներից հեռու մնալ: Ապա սաուդները սկսեցին օգնություն խնդրել արաբական երկրներից, ու նորից ապարդյուն: Ու հիմա գործերն ինչքան վատ են, որ ստիպված են դիմել Սիրիայի այաբեկիչ-ղեկավարին՝ խնդրելով հուսիթների դեմ ուղղել «Ալ-Քաիդային»: Բայց երեւում է, որ անգամ դասական ահաբեկչական շարժումներն են սարսափձում հուսիթներից՝ մերժելով Սաուդյան Արաբիայի խնդրանքը, թեեւ դրա տակ մեծ փողեր են դրված:
Ամբողջ իմաստն այստեղ, սակայն, ամենեւին էլ Սաուդյան Արաբիան չէ: Շատ ավելի կարեւոր է այն փաստը, թե ինչ ռեալ գործոն է դարձել հուսիթական շարժումը՝ «Անսար Ալլահը»։ Վերջինս անգամ այնպիսի կարեւոր ծովային ուղի է իր վերահսկողության տակ վերցրել, ինչպիսին է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Ու չնայած դրան, բոլորն են վախենում անգամ խոժոռ հայացք գցել հուսիթների ուղղությամբ:
Այստեղից, թերեւս, կարելի է կռահել նաեւ, թե ինչ է իրենից ներկայացնում Իրան-«Հեզբոլլահ»-հուսիթներ դաշինքը, չհաշված Իրաքում իրանամետ ուժերի: Եթե դիտարկենք նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններն այս թեւի հետ, չափազանց լուրջ պատկեր է ստացվում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk