Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

«Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր հաշվեհարդարը` բոլոր ուղղություններով: Տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրով, ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սեւանի առանձնատան պարիսպը, որն իբրեւ թե բացարձակ նիշից ցածր է գտնվել, եւ դատարան են դիմել Սեւանի ափին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող բնակելի տներն ու շենք-շինությունները խլելու պահանջով:

Իսկ սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից քննարկում էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, վրդովվել էր, թե ինչու ոչ դաշինք, այլ՝ կուսակցություն, վերջում էլ հայտարարեց` «իսկը տրանսգենդեր ցուցակ»։

Սա ասում է մեկը, որը տարիներ շարունակ հանդես է եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ եւ իրեն արեւմտամետ է համարում, որտեղ նման հումորն անընդունելի ռասիզմ, սեքսիզմ եւ մարդու իրավունքների ոտնահարում կդիտվեր։

Դրանից շատ չանցած՝ նրան արձագանքեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը. «Իսկ տիկին Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհի Ղազարյանին, կամ՝ բարեվարքության կանոններն այս կնոջը չե՞ն սովորեցրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց։ Մեկի մայրենի ելույթը չմարսած` հիմա էլ՝ սա, դուք հատուկ ընտրվել եք, որ ԱԺ-ի բարձր ամբիոնն օգտագործեք մարդկանց թիրախավորելո՞ւ համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72343 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ