Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից:
Սա ասում եմ ոչ թե որպես դիտարկում, կարծիք կամ զգայական ճիչ, այլ այն բխում է այսօրվա իշխանությունների ուղիղ բառամթերքից ու քաղաքական վերաբերմունքից:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ: Վիրավորների թիվը 250-ի է հասել:
Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր ժողովրդի զավակներին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
