Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ

Հանդիպում

«Քաղաքացիական պայմանագիրն» ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Համերաշխություն» անվանումը կրող դաշինքով։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

— Դուք հայտարարել էիք, որ սեպտեմբերի 12-ին կայացած «Համերաշխություն» կուսակցության վարչության հերթական նիստում որոշում է ընդունվել, որ բոլոր այն համայնքներում, որտեղ կա հնարավորություն, պետք է մասնակցեք ՏԻՄ ընտրություններին տարբեր ֆորմատներով (դաշինքներ եւ այլն)։ Հիմա Գորիսում իշխանությունն առանց հարցնելու՝ Ձեր կուսակցության անունն է օգտագործո՞ւմ, թե՞ այդ դաշինքում մասնակցություն ունենալու եք։

Այո՛, մեր հայտարարության հետ համընկավ։ Բայց, բնականաբար, դա մեր հետ ոչ մի կապ չունի, իրենք մեր կուսակցության անունը շրջանառության մեջ դրեցին ու օգտագործում են՝ հավանաբար, վախենալով, որ կարող է այլ տեղերում իրականում «Համերաշխություն» դաշինք ստեղծվել եւ ստեղծվելու է Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ։

Ի դեպ, շատ վաղուց է, որ օգտագործում են ե՛ւ մեր լոգոն, ե՛ւ 2018 թվի, այսպես կոչված, «հեղափոխության» օրերին էլ օգտագործում էին «սիրո եւ համերաշխության» լոզունգը։ Իհարկե, մենք հայտարարություններով հանդես եկանք, որ համերաշխություն քարոզողը չպետք է ատելության մթնոլորտ ստեղծի երկրում։

Մենք գաղափարական ուժ ենք, իրենք զուտ այդ բառն են օգտագործում, կամ էլ իրենք էլ են արդեն հասկացել, որ համերաշխությունը միակ գաղափարն է, որը կարող է մեր երկիրն այս իրավիճակից հանել։ Առանց համերաշխության՝ ոչ մի լավ բան չի ստացվի։ Հետեւաբար, իրենք պիտի մտածեն դրա մասին, որ մեր անունը, մեր գաղափարն օգտագործում են։ Մենք մերը պահել ենք ու գնալու ենք առաջ՝ մեր գաղափարներով, մեր ծրագրերով։

Այսինքն, այն դաշինքը, որը ձեւավորվում է Գորիսում, իրական համերաշխություն չե՞ք համարում, որ կարող է լինել։ Օրինակ, սա կարո՞ղ է սա նախադեպ դառնալ, որ վաղն էլ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «Համերաշխություն» դաշինք ձեւավորի իշխանությունը։

— Ես չգիտեմ իրենք իրականում ինչ նպատակ են հետապնդում։ Կարող է ինչ-որ բան է կատարվել իրենց հետ եւ հասկացել են, որ ատելություն քարոզելով ոչ մի լավ բանի չեն հասնի ու իրականում գնում են համերաշխության հետեւից։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե իրենք ինչ են մտածում։ Բայց այն, որ մի շատ լավ գաղափար իրենք փորձում են օգտագործել եւ շատ հնարավոր է, որ դա էլ վարկաբեկեն ու փչացնեն, սա իրականություն է։

— Այս պահին ունե՞ք որեւէ որոշում, թե կոնկրետ որ համայնքներում «Համերաշխություն» կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։

Ճիշտն ասած, ունենք որոշում։ Մի շարք տեղերում դաշինքով ենք մասնակցելու, տեղեր կան, որ մեր կուսակցությունն առանձին է մասնակցելու։ Ուղղակի, կխնդրեի, որ մի փոքր ուշ այս թեմային անդրադառնանք։ Ես խոստանում եմ, որ առաջինը Ձեզ կասեմ այդ մասին։

— Պարոն Ավետիսյան, համենայնդեպս, Ձեր կողմից ՔՊ-ի հետ իրական «Համերաշխություն» դաշինք չի ձեւավորվելո՞ւ որեւէ համայնքում։  

— Իհարկե՝ ոչ։ Կրկնում եմ՝ մենք գաղափարական ուժ ենք, մենք շատ առաջ ենք այդ մասին ասել, որ երկրում համերաշխություն կարող են գեներացնել երկու մարդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ երկրի վարչապետը՝ գործող ղեկավարը։ Այսինքն՝ եթե երկրի ղեկավարը չի ուզում երկրում համերաշխությունը լինի, չի լինի։ Ինքը պետք է ուզենա եւ կարող է անել՝ կոնսոլիդացնելով հասարակությանը։

Հիմա այս երկուսից, կարծես թե, գործող իշխանությունն է ինչ-որ բառեր ասում, բայց դրան զուգահեռ նաեւ այլ խնդիրներ են առաջ քաշում, որոնք տարանջատում են հասարակությանը։ Չնայած՝ Գորիսի վերաբերյալ խոսքն այն մասին է, որ այլեւս սեւեր-սպիտակներ պետք է չլինեն։ Հիմա տեսնենք՝ իրենք իրենց խոսքի տերն են լինում, թե՝ ոչ։ Կարող է հասունացել են արդեն քաղաքականապես եւ գաղափարների հետեւից են գնում։

Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց ամենակարկառուն ընդդիմադիր հռչակածները շատ հանգիստ տեղավորվում են իշխանական շարքերում։ Նույն Առուշ Առուշանյանը թունդ ընդդիմադիր էր, հարում էր «Հայաստան» դաշինքին, հիմա դառնում է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։ Կամ, օրինակ, Գեղամ Նազարյանը, որը խորհրդարան մտավ «Հայաստան» դաշինքով, հետո դարձավ ՔՊ-ից էլ ավելի նիկոլական եւ այսպես կարելի է տասնյակներով անուններ հնչեցնել։

Որովհետեւ հենց սկզբից այդ մարդիկ քաղաքական չեն եղել։ Դրանք քաղաքական մարդիկ չեն։ Քաղաքական ուժերի ղեկավարներին, քաղաքական կուսակցություններին թողած, գնում են ինչ-որ անհատներ են գտնում, բերում դնում են։ Այդ անհատներն էլ առաջնորդում են անձամբ իրենց անձնական, ոչ թե կուսակցության կամ երկրի շահերով։

Դա շատ սխալ է, քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները եւ քաղաքական կուսակցությունները։ Պատերի տակից գտնված, թաքնված, ինչ-որ հիմնարկներում աշխատող ֆունկցիոներներին դնում են նախընտրական ցուցակներում, հետո էլ պրոբլեմ է առաջանում։ Այդ մարդիկ որեւէ մեկի առաջ պատասխանատու չեն՝ ո՛չ իրենց կուսակցության, ո՛չ իրենց հասարակության, ո՛չ ժողովրդի, ո՛չ հեղինակության, ո՛չ քաղաքական կարիերայի, իրենք մենակ իրենց անհատական շահերն է հետաքրքիր։ Դրա համար այդպես է ստացվում։

Մենք ժամանակին առաջարկում էինք, որ դրսում այդ կոնսոլիդացիան արվի, նոր գնան ընտրությունների, չլսեցին մեզ։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանը» հետո հայտարարեց, որ մեզ առաջարկում էին, մենք չլսեցինք, սխալ արեցինք, հիմա փորձենք կոնսոլիդացվել, բայց արդեն դրա իմաստը չկա էլ։  

Ի դեպ, աշունն էլ եկավ ու դեռ մանդատավոր ընդդիմությունը որեւէ լուրջ քաղաքական գործընթաց չնախաձեռնեց։ Միայն շարունակելու ենք ականատես  լինել խորհրդարանում տեղի ունեցող մանր ինտրիգների՞։

— Իհարկե, դուք ճիշտ եք, խորհրդարանական ընդդիմությունը որեւէ ռեալ քաղաքական պրոցես չի գեներացնում երկրում։ Խորհրդարանում ինչ-որ մարդիկ ինչ-որ բաների մասին են խոսում, ինչը միշտ է եղել։ Նախորդ խորհրդարանում էլ այլ ուժեր էին խոսում։ Օրինակ, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» ավելի շատ եւ ավելի կտրուկ էին խոսում, դա ի՞նչ տվեց։ Հետեւաբար, մեր տեսակետը նույնն է, մենք կարծում ենք, որ պետք չէր գնալ խորհրդարան, այլ պետք էր գեներացնել փողոցը եւ փողոցով իշխանափոխություն իրականացնել, բայց, դա հիմա չեղավ։

Ընդդիմության հետ ես որեւէ հույս այս պահին չեմ կապում, որովհետեւ չկա կոնսոլիդացիա որեւէ հարցի շուրջ, քաղաքական օրակարգ չկա, հարցը ձեւակերպված չէ՝ ի՞նչ ենք ուզում մենք անենք։ Այդ հարցը, երբ կհավաքվենք, կձեւակերպենք, հետո կորոշենք ինչպես անենք։ Որեւէ մեկն ասե՞լ է՝ ինքը ի՞նչ հարց է լուծում։ Ասենք, խորհրդարանում հայհոյանքներ են հնչեցնում, նրանք էլ իրենց են հայհոյում, վերջանում է թեման։ Բայց խոսքն այն մասին է, որ պետք է ձեւակերպվի օրակարգը՝ ի՞նչ հարց է դրված։ Եթե հարցը ձեւակերպենք, բոլոր խնդիրները կլուծվեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված