Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ)

Ամերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... Չինաստան

Միջազգային

Ամերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... Չինաստան:

Պենտագոնը խուճապի մեջ է. գաղտնի F-35 կործանիչի բաղադրիչը հայտնվել է Հոնկոնգում՝ լոգիստիկ խափանման պատճառով։

Ամերիկյան F-35A գաղտնի կործանիչի օդաչուի խցիկի հակառադարային ծածկը ուղարկվել է սխալ ուղղությամբ։ Բեռը Ավստրալիայից ուղարկվում էր Միացյալ Նահանգներ, բայց խորհրդավոր կերպով հայտնվել է Չինաստանում։

Կոնգրեսը սկսել է անհապաղ հետաքննություն, և, միգուցե, մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն։ Սակայն սա բան չի փոխում. չինացի ռազմական փորձագետները, հավանաբար, արդեն ուսումնասիրել են բաղադրիչը և յուրացրել գաղտնի տեխնոլոգիան։

Ամերիկյան աղբյուրները փորձում են կատակի տալ՝ լավ է, որ այն չի ուղարկվել Թեհրան կամ Փհենյան։ Սական ԱՄՆ-ի համար շատ ավելի վատ է, որ իրենց հիմնական ինքնաթիռի կարեւորագույն տեխնոլոգիաներից մեկը հենց չինացիների՝ թիվ 1 հակառակորդի ձեռքին է:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72419 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ