«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ը Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է

Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ակտիվությունը Պետական դումայի ընտրություններում բարձր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ երկու ընտրատեղամասերում՝ Երևանի Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում, քվեարկել է 1808 մարդ։

«Ընտրողների հոսքը բավականին մեծ է։ Մարդիկ ակտիվորեն գալիս են»,- քվեարկության օրը լրագրողներին ասել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ բարձր հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Պետդումայի ընտրությունները «շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում»։ Նա նշել է, որ Հայաստանում բնակվում և ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի քաղաքացիների զգալի թիվ, որոնք ցանկանում են արտահայտել իրենց դիրքորոշումը։

«Մենք մեր պատմության շատ պատասխանատու, ոչ հեշտ փուլն ենք ապրում։ Եվ այս համատեքստում ընտրությունները, անշուշտ, ունեն առանձնահատուկ նշանակություն և յուրահատուկ իմաստ»,-ասել է Կոպիրկինը։

Դեսպանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանատունը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել են քվեարկություն Հայաստանում բնակվող կամ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ընտրությունները Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան անցկացնելու, ինչպես նաև անվտանգությունն ու կարգն ապահովելու համար։

«Այս պահին պետք է արձանագրեմ, որ, ընդհանուր առմամբ, որևէ արտակարգ իրավիճակ չի եղել։ Հուսանք, որ դրանք նաև չեն առաջանա»,-նշել է նա:

Կոպիրկինը նաև շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Ռուսաստանի դեսպանատան շրջակայքում անվտանգության ապահովման համար՝ նշելով, որ անվտանգության միջոցառումները հատկապես նկատելի են ընտրողների մեծ հոսքի ֆոնին։

Երևանում Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում գործող ընտրատեղամասերը պետք է աշխատեն մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ը։ Պատասխանելով 2021 թվականի ընտրությունների համեմատ մասնակցության վերաբերյալ հարցին՝ Կոպիրկինը ենթադրել է, որ այն ավելի բարձր կլինի։

«Կարծում եմ՝ ավելի բարձր կլինի։ Դե ինչ, սպասենք քվեարկության ավարտին»,- ասել է դեսպանը։

Կոպիրկինը նաև հայտարարել է, որ ձայների հաշվարկը և քվեարկության արդյունքների փոխանցումը կանցկացվեն սահմանված ընթացակարգին համապատասխան։ Նա տեղեկացրել է, որ ընտրատեղամասերում ներկա են դիտորդներ։

«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է օրենսդրությանը համապատասխան, կկատարվի։ Երաշխավորում եմ, որ դա կլինի ազնիվ, թափանցիկ հաշվարկ»,-ասել է դեսպանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ըՌուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված