Թրամփը կրկին պահանջել է, որ Զելենսկին դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները. Axios
ՄիջազգայինԹրամփը կրկին պահանջել է, որ Զելենսկին դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, հայտնում է Axios-ը:
Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը բազմիցս բարձրացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների և դիզելային վառելիքի հարցը։ Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածները վառելիքի համաշխարհային գների բարձրացման գործոններից մեկն են։
Թրամփը և Զելենսկին համաձայնել են անձամբ հանդիպել երեքշաբթի օրը Նյու Յորքում։
Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնը փորձում է ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից փոխադարձ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և երկու կողմերին բանակցություններին վերադարձնելու համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72479
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
