Ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնը Մենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց «Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ը Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ

Ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնը

«Իրավունքը» իր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր Աբովյան քաղաքում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որն իրականում թեժ ընթացք է խոստանում: Նույն հրապարակման մեջ նաեւ անդրադարձել էինք այն համառ լուրերին, համաձայն որի  Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը աջ  ու ձախ  պարծեցել է, որ Կոտայքի «կերած-խմած»  մարզպետ Ահարոն Սահակյանն ու Տարածքային նախարար Դավիթ Խուդանյանը  իրեն չաղ ու բախտավոր «դաբռոներ » են բերել «վերեւներից», ասել է թե ոչ ավել ոչ պակաս Նիկոլ Փաշինյանից: 
Մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մի «ձուկ ու մուկ չի պլստալու»  եւ որ  ոչ մի կոռուպցիոներ չի մարսելու տարածն ու «քերածը»:
Այնինչ, ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները   թփռոշացած ՔՊ-իստները  դրել Աբովյանի գործող քաղաքապետ են «խաղացնում»` մարսելու համատեղ բռնած դավադիր  գործերը… 

Բանից պարզվում է «շան գլուխը պետք է փնտրել» ոչ միայն   գործող  քաղաքապետ-մարզպետ-ՏԿե նախարար ներկա «ՇՈԿՈԼԱԴՆԻ»   հարաբերությունների,  այլ նաեւ ՔՊ «բույլի»  նախկին արիշ-վերիշների մեջ, որի  արմատները շատ ավելի  հեռուն են գնում:Այդ շառավիղը գնում է  դեպի Աբովյանի հողեր, հողատարածքներ, բիզնես շահեր, մի խոսքով համարյա  «քավոր-սանիկ» մեկ ընտանիք հարաբերություններ: 
Եւ այստեղ նաեւ  հարցերի հարցն է, թե ինչպես է մինչ այսօր Հակակոռուպցիոն Կոմիտեն  «զույգ աչքը» փակում այս ապօրինությունների շղթայի վրա, որի դրվագներով անցնող  գլխավոր հերոսը՝նույն ինքը Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը  շարունակում է «ջրից չոր» դուրս գալ  այն դեպքում,  երբ իր պաշտոնավարման ընթացքում  վերցրել ու առանց աչքը թարթելու «քաչալացրել ու խուզել է» 

Աբովյանի համայնքային հողերի եւ հատկապես Աբովյանի զբոսայգու մի մասը։
Ընդամենը Աբովյանի համայնքապետարանի շենքից 500 մետր հեռավորության վրա՝ Բարեկամության հրապարակ 5/1 հասցեում,  «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կողմից  վեր խոյացող բազմաբնակարան բնակելի համալիրի  տարածքում, ժամանակին քաղաքի զբոսայգին էր իր տեղում.  6300 քմ մակերեսով հողամասում ծառերով  ու  ճեմուղիներով… 
Տարիներ հետո ծառերի մի մասը չորացավ,  տարածքը  դարձավ  անխնամ , իսկ Աբովյան համայնքի սեփականությունը հանդիսացած հողամասը երկու առանձին մասերով սեփականաշնորհվեց : 2021 թ․-ին հողամասերը միավորելուց հետո,  2023 թ-․ին 770 միլիոն դրամով  այն  վաճառվեց  «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանից ընկերությունը հետագայում նշված հողամասում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու շինթույլտվություն ստացավ, որից հետո տարածքի ծառերը հատվեցին ամբողջապես:  
Հետագայում Էդուարդ Բաբայանի մայրը՝ Լյուբա Բաբայանը, դարձավ  «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ կողմից Աբովյանի Օգոստոսի 23 փողոցում կառուցված շենքում ընդհանուր 1817 քմ մակերեսով հասարակական տարածքի սեփականատեր։ Հնարավոր է՝ «զբոսայգու հողատարածքը՝ հասարակական տարածքի դիմաց» գործարք է կնքվել։ Նմանատիպ գործարքները կառուպցիոն ռիսկ են պարունակում։
Հակակոռուպցիոն կոմիտեում միայն 2025 թ․-ին են սկսվեց   մի քրեական վարույթի նախաքննություն, որի շրջանակում պարզվել էր, թե ինչպես են կեղծ աճուրդներով Էդուարդ Բաբայանը եւ նրա ընտանիքի անդամները սեփականաշնորհել Աբովյանի համայնքային հողերը։ Ավելին, քրեական վարույթով հաստատված մի քանի հանգամանքով Հակակոռուպցիոն դատարանում դատախազության պահանջով ընթանում են այդ հողերը համայնքին վերադարձնելու դատավարություններ։ Այդուհանդերձ, Աբովյան համայնքի Բարեկամության հրապարակ 5/1 հասցեի հողամասը համայնքին վերադարձնելու նպատակով Գլխավոր դատախազությունը հայց չի ներկայացրել դատարան, իսկ քրեական վարույթով մեղադրյալ չկա։ 
Հարց . իսկ ո՞ւր է նայում Դատախազությունը,  եւ ինչու  Բաբայանը նշված քրեական վարույթում դատավարական կարգավիճակ չունի, այն դեպքում երբ  հողամասի սեփականաշնորհման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվում։
Հ. Գ 
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է անզիջում» և «ոչ ոք չի պլստալու»…
 Այս  ֆոնին բնական հարց է առաջանում. ինչո՞ւ որոշ գործերով հանրությունը չի տեսնում նույն արագությունն ու հետևողականությունը։
Եթե Աբովյանի համայնքային հողերի սեփականաշնորհման վերաբերյալ արդեն իսկ իրականացվում է քրեական վարույթ, ապա ինչո՞ւ մինչ օրս այդ գործով մեղադրյալներ չկան։
Ինչպե՞ս է ստացվում, որ նույն վարույթի շրջանակում դատարանում քննվում են համայնքային հողերը վերադարձնելու հայցեր, բայց այդ գործի առանցքային պաշտոնատար անձը դատավարական կարգավիճակ չունի։
Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հնարավոր գույքային կամ բիզնես շահերի համընկնումը տվյալ գործարքների հետ։
Բարեկամության հրապարակ 5/1 հասցեի հողամասի օտարման և հետագա կառուցապատման գործընթացում ի՞նչ պաշտոնատար անձանց գործողություններ են ստուգվել։
Ինչո՞ւ հենց այդ հողամասի մասով, ըստ ներկայացված տեղեկությունների, մինչ այժմ չի ներկայացվել այն համայնքին վերադարձնելու առանձին հայց, եթե մյուս հողամասերով նման պահանջներ կան։
Արդյո՞ք քննվում է տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման կամ լիազորությունների անցման հանգամանքը։
Ուսումնասիրվե՞լ է, թե համայնքային զբոսայգու տարածքի կարգավիճակի փոփոխությունն ինչ իրավական հիմքերով է կատարվել և արդյոք պահպանվել են օրենքի բոլոր պահանջները։
Ստուգվե՞լ է, թե արդյոք որևէ փոխկապակցվածություն կա կառուցապատող ընկերության և պաշտոնատար անձի ընտանիքի անդամների ձեռք բերած գույքի միջև։
. Եթե առկա են նախաքննությամբ հաստատված հանգամանքներ, ինչո՞ւ հանրությունը մինչ այժմ չի տեսնում դրանց իրավական հետևանքները։
Ի՞նչ փուլում է գտնվում այդ քրեական վարույթը, և ինչ ժամկետներում է ակնկալվում դրա ավարտը։
Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ համագործակցում է Դատախազության հետ այս գործով, թե կան ընթացակարգային անհամաձայնություններ։
Ինչպե՞ս է կոմիտեն ապահովում, որ նման գործերի քննության նկատմամբ հանրության վստահությունը չվնասվի, երբ բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող վարույթները երկար ժամանակ մնում են առանց տեսանելի արդյունքի։
Հարց՝Գլխավոր   Դատախազությանը
Եթե, ըստ հրապարակված տեղեկությունների, դատախազությունը ուսումնասիրում է տվյալ հողամասի սեփականաշնորհման օրինականությունը, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու.
ինչո՞ւ այդ ուսումնասիրության արդյունքները դեռևս չեն հրապարակվել,
կա՞ն արդյոք դատական նոր պահանջներ կամ վարույթներ,
և ի՞նչն է խոչընդոտում գործին ամբողջական իրավական գնահատական տալուն։
Եւ վերջապես, եթե պետական քաղաքականությունը հայտարարում է անզիջում պայքար կոռուպցիայի դեմ, ապա հանրային սպասումն այն է, որ այդ սկզբունքը կիրառվի բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նույն չափանիշներով, անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական կապերից կամ ազդեցությունից։
Ուստի հիմա հասկանալ է պետք Փաշինյանն է «ֆռում»  բոլորիս վրա ու աչքկապոցի անում, թե՞ Ահարոն-Սահակյան-Դավիթ Խուդաթյան զույգն է ֆռում Փաշինյանի վրա ու  կոռուպցիայի դռներով անցնող քաղաքապետ Բաբայան է խաղացնում,  ով «դաբռո»-ն առած՝ պարծենում է, որ ինքը հաշված շաբաթներ անց նորից  վերընտրվելու է Աբովյանի քաղաքապետ: 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնըՄենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց«Եդինայա Ռոսիյան»-ը հավաքել է ձայների 49.4%-ըՌուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված