Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․
Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:
Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:
Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։
Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։
Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։
Շնորհավո՛ր Անկախության օրը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը.
???? ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԻՐ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
????2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա «Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:
????2020 | Պատասխանատվություն սերունդների առջև
«Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:
Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են»։
????2021 | Չպարտվել ստրկամիտներին
«Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին»:
????2022 | Չլքել պետականության պաշտպանության խրամատը
«Այսօր, առավել քան երբևէ, անկախությունն իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի։ Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»։
????2024 | Անկախությունը՝ գիտակցված ընտրություն
«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է»։
????2025 | Շարունակական պայքարը՝ պետության պաշտպանության միակ ճանապարհ
«Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք:
Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։ Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը։
Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։
Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։
Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
