Ժամանակի փորձությունն անցած կապերը հատկապես արժեքավոր են. Լուկաշենկոյի շնորհավորանքը Հայաստանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից, շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ազատ ու անկախ զարգացում և սեփական հարուստ մշակույթի պահպանում», – ասված է շնորհավորական ուղերձում։
Պետության ղեկավարը նշել է, որ աշխարհի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են դառնում։ «Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև առկա անկեղծ փոխադարձ համակրանքը, ինչը հիմք է ծառայում բաց և կառուցողական գործընկերության համար», – ընդգծել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն ապագայի հանդեպ։ «Թող յուրաքանչյուր տանը տիրեն ներդաշնակությունն ու ուրախությունը», – հավելել է Բելառուսի ղեկավարը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
