ՀՐԱՏԱՊ. Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացել
Հալեպում պայթյուններ են որոտացել։ Այդ մասին հաղորդում է «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության տնօրեն Ֆեյսալ Մոհամմեդ Ալիին։
Նրա խոսքով՝ զինամթերքը պայթել է ռազմական պահեստում։ Շտապօգնության մեքենաները ներկայումս չեն կարողանում հասնել դեպքի վայր՝ վիրավորներին տարհանելու համար։
Սիրիական անցումային կառավարության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Ռաեդ ալ-Սալեհի խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ։
«Սրանք միայն նախնական հաղորդագրություններ են. զինամթերքի պայթյունները շարունակվում են։ Մեր հաշվարկները տեղակայվել են քաղաքից հարավ գտնվող Ալ-Էյս շրջանում, որտեղ գտնվում է պահեստը։ Տարածք մուտք գործելը դեռևս դժվար է», - ասել է ալ-Սալեհը։
Նա նաև կոչ է արել տեղի բնակիչներին չմոտենալ պահեստին, չլուսանկարել այն, մնալ տանը և հետևել կառավարության հրահանգներին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
