Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին։
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–ասված է Պուտինի ուղերձում։
«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,–գրել է Միշուստինը։
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի ղեկավարները։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
