Պեսկով. Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի եռակողմ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 19-ին Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին

Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝դատապարտելով Պարգև Սրբազանի դեմ հարձակումները։

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վճռականորեն դատապարտում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դեմ ուղղված վիրավորանքներն ու վարկաբեկման փորձերը՝ ԱՄՆ-ում նրա կացության փաստաթղթերի առնչությամբ։

Պարգև Սրբազանը տասնամյակներ շարունակ եղել է Արցախի ու իր ժողովրդի կողքին՝ պատերազմի, կորստի և ծանր փորձությունների օրերին։ Այդ ծառայությունը որևէ երկրի տված փաստաթղթով չի ջնջվում։ Մարդու հայրենասիրության մասին վկայում է նրա անցած ճանապարհը։

ԱՄՆ-ում բուժում ստանալով՝ Սրբազանը շարունակում է բարձրաձայնել Արցախի մասին, դիմել ամերիկացի օրենսդիրներին և միջազգային ուշադրություն հրավիրել հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա։ Առողջական դժվարությունները նրան չեն հեռացրել իր պարտքից։

Հայրենիքին կյանք նվիրած մարդուց չի կարելի պահանջել հրաժարվել իր կյանքը պահպանելու իրավունքից։

Քննադատության իրավունքը նվաստացնելու իրավունք չէ։ Մարդը պարտավոր չէ իր հիվանդության պատմությունը դարձնել հանրային ցուցադրություն՝ վիրավորանքներից պաշտպանվելու համար։

Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում նրան ու Արցախի համար նրա շարունակվող ծառայությանը։

Մեր պարտքն է նաև պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնք ամենածանր օրերին կանգնել են մեր ժողովրդի կողքին»,- ասվում է հայտարարությունում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ