ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան
ՄշակութայինՎաստակավոր արտիստ Գայանե Ներսեսյանը գրել է.
«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի հերթական սոսկալի նվաստացումը։ Մեր հրաշք Գանձասար էին այցելել եվրոպացի դիվանագետներ, դեսպաններ՝ Ալիեւի գլխավորությամբ։ Եվրոպացիները քծնեցին 108 տարվա պատմություն ունեցող, վրանաբնակ անդրբեջանցիների ղեկավարին՝ ծաղրելով հայ մշակույթը։
Երբ նրանք եղան մեր ՝ հավասարը չունեցող Մատենադարանում, համոզված եմ, ներքուստ ամոթի զգացում ունեցան իրենց ստոր պահվախքի համար։ Բայց ավելի սոսկալի էր, որ Հայաստանի իշխանության կողմից որեւէ մեկը չարձագանքեց այդ անարգանքին, բացատրելով, հատկապես, Ռուբինյանի արտաբերած խոսքերը, որ պետք է դրսեւորենք զգայնություն՝ հանուն իրենց կողմից հորինված սուտ եւ կեղծ «խաղաղության» համար։
Ստացվում է, որ հայ ժողովուրդը, մշտապես պետք է դրսեւորի «զգայնություն», մինչեւ որ կեղծ խաղաության անվան տակ կհանգեցնեն հայ ժողովրդին եւ մեր հայրենիքը վերջնական կործանման.
Հայ ժողովուրդը իր դարավոր պատմությունից գիտեր միայն 4-5 դավաճանի անուն, իսկ հիմա որտեղի՞ց այսքան դավաճաններ... Ամոթ ձեզ։
ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն։
Հայ ժողովուրդ վեր կաց ու պաշտպանիր քո արժանապատվությունն ու հայրենիքը»-, ասված է գրառման մեջ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
