Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ
ՆերքաղաքականՕրեր առաջ ՔՊ-ականները իրար հերթ չտալով մե խնինդ` մեր ուրախությամբ տարածում էին Նիկոլ Փաշինյանին շնորհված է Հեսսեյան խաղաղության մրցանակը ավետող լուսանկարները, այն ներկայացնելով որպես դարի ձեռքբերում: Մրցանակի հանձնումը տեղի էր ունեցել Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում։
Պարզվում է, սակայն, որպես դարի ձեռքբերում ներկայացվող մրցանակը մասնավոր ընկերության կողմից իրականացվող նոմիացիայի շրջանակում է տրվել, ոչ թե պետական մակարդակով, ինչպես-որ փորձ է արվում ներկայացնել իշխանականների կողմից: Իսկ այդ մրցանակին Փաշինյանին նոմինացնելու համար ջանք ու եռանդ չի խնայել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով տարիներ առաջ նույն ջանասիրությամբ այդ մրցանակը, ինչպես ասում են` թանկով <<ծաղել>> էր ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի վրա, ով ժամանակին իր ղեկավարն էր:
Հիմա էլ, փաստացի, այն հրամցրել է Փաշինյանին, որպես դարի լավություն, ամենայն հավանականությամբ հենց ինքն է ներշնչել Փաշինյանին թե դա բարձր մակարդակով կազմակերպված արարողություն է, դրա համար էլ վերջինս էլ իր հերթին պատվիրակությունն առել գնացել էր, բայց օդանավակայում արդեն քոռ ու փոշման մնացել` տեսնելով, որ անգամ մի բարձրաստիճան պաշտոնյա չի դիմավորում, բացի մեծն Ենգիբարյանից:
Թեեւ, ըստ երեւույթին, Փաշինյանը դեռ չմեկնած մի բան զգում էր, որ դա հեչ էլ պետական պաշտոնական այց չէ, այդ իսկ պատճառով մեկնել էր ոչ թե կառավարական ինքնաթիռով, այլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ինքնաթիռներից մեկով, որը բնականաբար հեչի պես մի 100-120 հազար եվրո վրեն նստած կլիներ:
Հիմա հարց է առաջանում, որտեղի՞ց մի երկրի վարչապետին հերիք չի այդքան ժամանակ, մի հատ էլ այդքան գումար մասնավոր մրցանակ ստանալու համար իրեն այդչափ ճոխություններ թույլ տալու համար: Ընդգծենք մի երկրի վարչապետի, ով բյուջեն իբր խնայողաբար ծախսելու համար անգամ թաղման նպաստներ է որոշել կտրել:
Ի դեպ. վերը նշված ոչինչ չասող մրցանակներից եւ ոչ մի երկրի ղեկավար չի ստացել բացառությամբ Մարտի Ահտիսաարի — Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2000 թ.՝ Կոսովոյի պատերազմի ավարտին միջնորդական ջանքերի համար։
Մրցանակից շնորհվել նաեւ Ֆեդերիկա Մոգերինին, որպես այլ ԵՄ արտաքին քաղաքականությանբարձր ներկայացուցիչ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
