Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան
Հանդիպում«ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ ՔԱՆ ԹՐԱՄՓԸ»
ԹՐԻՓՓ–ի նախագծի, ՌԴ նախագահ Պուտինի Բիշկեկի հանդիպման շրջանակներում մամլո-ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է միջազգայնագետ-քաղաքագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
—Տիկին Աբրահամյան, ԹՐԻՓՓ–ի նախագծի կառուցման ծրագրերը հետաձգվել են մինչեւ 2027 թվականը: ի՞նչ է դա նշանակում։
—Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Եմենի հութիների «Անսարուլլահ» ուժերի կողմից անակնկալ ռազմական օպերացիան Եմենի արևմտյան ափն օկուպացրած Սաուդական Արաբիայի ենթակայության տակ գտնվող ուժերի դեմ արմատականորեն փոխեց ոգեոքաղաքական ակտորների կարգավիճակը: Եթե մինչ այս իրադարձությունը գնում էր փակված Հորմուզի նեղուցի շուրջ արծարծվող տեղայնացված, փոխադարձ հարձակումների մասին Իրանի և ԱՄՆ–ի զինված ուժերի միջև ու Թրամփի վարչակազմին որոշ չափով հաջողվում էր քողարկել ստեծված բարդ տնտեական իրավիճակը ավելի վարդագույն երանգներով, ապա հութիների ռազմական հաջողության պահից ի վեր փակվեց նաև Բաբ էլ-Մանդեբը:
Նախընտրական կարոզչության արշավի կարևոր փուլում գտնվեղ ԱՄՆ վարչակազմի համար սա աղետաբեր է: Հանրային կապերի տիրույթի նարատիվներով և տեղեկատվական շղարշների օգնությամբ այլևս հնարավոր չէ պայծառ երանգներ տալ միջին վիճակագրական ամերիկացու տնտեսական կորուստներին: Բենզինի գներն ուղղակի ազդեցություն ունեն ներքաղաքական այս կարևոր փուլում: Հանրապետականների էլեկտորատի շրջանում անգամ քաղաքացիների 70 տոկոսը ծայրահեղ դժգոհ են Իրանի դեմ Թրամփի մղած պատերազմի ներկայիս կարգավիճակից և պահանջում են անհապաղ լուծում: Դեմոկրատներն արդեն ավելի բարձր ռեյտինգային ցուցանիշներ ունեն և Թրամփի պոպուլիստական կոչերն ու հայտարարություններն այլևս անկարող են այլ կերպ համոզել ընտրողներին:
Նման պայմաններում առաջ տանել ԹՐԻՓՓ–ի նախագիծը որպես Իրանի դեմ Թրամփի հայտրարարած տնտեսական պատերազմի կարևոր գործիք ևս որևէ կերպ չի փոխում ԱՄՆ պատմության մեջ ամենացածր ռեյտինգ արձանագրած այս նախագահի կարգավիճակն ընտրողների աչքում: Դա ամենևին չի նշանակում, որ Թրամփը և նրան սատարող տրանսատլանտյան խորքային պետության ներկայացուցիչները վազն են անցել նախագծից: Այլ կարևորագույն ռեսուրսների սղության հետևանքով ստեղծված Մերձավոր արևելքում և Պարսից ծոցի արաբական երկրներում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով, ԹՐԻՓՓ-ի ջատագովներն ստիպված եղան նախապես հայտարարված «մինչև 2026–ի վերջը» ժամանականիշը փոխել և հայտարարել նորը՝ «2027–ի սկիզբ»: Հայտարարությունն արտաբերեց Բայրամովը, ով միաժամանակ փորձեց նման հետաձգումը ներկայացնել որպես «դրական» զարգացում` շեշտելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հատվածներն արդեն գրեթե ամբողջապես կառուցված են, իսկ հայկական կողմում երկաթգիծը հին է, խնդրահարույց է և դեռ ավելին պետք է արվի, որպեսզի ԹՐԻՓՓ-ի կառուցման աշխատանքներն սկսվեն: Թուրքիայի պաշտոնատար անձինք նույն օրը ևս Կարս-Գյումրի երկաթգծի մասին խոսեցին` շեշտելով, որ հայկական տարածքով անցնող երկաթգծի հատվածը պատրաստ չէ և ժամանակ է պահանջում: Սրան ավելացավ նաև արդեն սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Նիկոլի խոստումը եվրոպացիներին, որ երկաթգծի հետ կապված խնդիրները շուտով կլուծի: ԵՄ-ն իր հերթին հանձինս Ուրսուլա ֆոն Դեր Լյայենի, խոստացավ, որ 12 միլիարդ եվրո կհատկացնի Միջին միջանցքի կառուցմանը:
Հայտարարությունները` հայտարարություններ, սակայն իրական պատկերն արևմտյան շահառուների համար ամենևին էլ դրական չէ: Ինչպես տեսնում ենք վերը նշված հայտարարություններից` նշված բոլորի փորացավը «Հայաստանի երկաթգիծն է», իսկ ավելի ճիշտ` Հայաստանյան երկաթգծի 74 տոկոսանոց սեփականատեր «Ռուսական երկաթգծերը»: Տարատեսակ փորձերը, օգտագործել բանակցային փուլեր, բաժանարար գծեր ստեղծելու Իրանի և Ռուսաստանի միջև ողջ ամառվա ընթացքում, ԱՄՆ-ին (Արևմտյան բլոկին) ոչ միայն չտվեցին ցանկալի արդյունքներ, այլ Իրանը և Ռուսաստանը Եմենի հութիների հետ ավելի խորացված համագործակցությամբ` կարողացան ավլի խորքային տնտեսական ճգնաժամ ստեղծել վերջիններիս համար: Ըստ այդմ, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը ոչ մի տեղ չեն շտապում:
Իսկ Արևմուտքն, ընդհակառակն, շտապում է և դրսևորում է այդ շտապողականությամբ պայմանավորված բոլոր սխալները` երկրաչափական պրոգրեսիայով աճող արագությամբ ու մասշտաբով ոտնահարելով իր իսկ սահմանած արժեհամակարգը:
«Մոլդովական սցենարով» ապօրինաբար վարչպետի աթոռին պահելով ընտրությունները բառի բուն իմաստով գողացած իրենց պրոտեժեին` նրան էլ, իրենց ճահիճն են հրում, պահանջելով, որ ժամ առաջ կյանքի կոչի Ռուսաստանի դեմ իր բոլոր խոստացած քայլերը: Ի վերջո, այդ խոստումների դիմաց է, որ Արևմուտքը նրան գահին է նստեցրել, անսահմանափակ ռեպրեսեիաներ կատարելու կանաչ լույս է տվել, կոռուպցիայի անսահմանափակ հոսքեր ապահովել իր և իր հանցակցուհու համար:
Կարճ ասած` Հայաստանով անցնող «Ռուսական երկաթգծերը» կանգնել են քաղաքականապես, տնտեսապես, ռազմականապես սնանկացող կոլեկտիվ Արևմուտքի կոկորդին: Բաբ Էլ-Մանդեբի փակումն ու Անսարուլլահի ուժերի առաջխաղացումը դրդում է Արևմուտքին դիմելու այլ քայլերի. այնպիսի քայլերի, որտեղ ԹՐԻՓՓ-ի կառուցումն առայժմ գնում է երկրորդ պլան:
Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում: Դա են վկայում Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Շվեդիայից, Լեհաստանից վերջին օրերին հնչող պատերազմաշունչ հայտարարություններն ու լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու գործընթացները: Իր հերթին ԱՄՆ-ը, Իսրայելի հետ միասին, այսինքն` նախընտրական գործընթացներում սարսափելի ցածր ռեյտինգ արձանագրած Թրամփը և Նեթանյահուն (Իսրայելում հոկտեմբերի 27–ին են տեղի ունենալու ընտրություններ և Նեթանյահուի կուսակցությունն այս պահի դրությամբ չի կարողնում անցնել ընդդիմությանը) սկսում է լայնածավալ ռազմական գործողությունների նոր էսկալացիոն փուլ` ընդդեմ, թե' Իրանի և, թե' Եմենի հութիների:
Այսինքն` նախ, պատերազմի էսկալացիոն նոր փուլ, և ապա նոր վերադարձ, բանակցությունների արդեն էսկալացիոն հերթական փուլի արդյունքների հիման վրա` տարածաշրջանային կարևորության ճանապարհների ու ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:
Նման պայմաններում, եթե Հայաստանում շարունակի վարչապետ համարվել Արևմուտքի սույն կամակատարը, ապա մենք կտեսնենք Զելենսկիաոճ պահվածք` Ռուսաստանի հանդեպ, օրինակ Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, կտեսնենք ՀՀ ողջ հանրության դեմ ուղղված ռեպրեսսիվ կամայականությունների նոր ալիք, և կախված Իրանի դեմ առաջիկա ռազմական գործողությունների արդյունքներից, հնարավոր է տեսնենք Ադրբեջանի նոր սանձարձակ պահվածք:
ԲԻՇԿԵԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊՈՒՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՉՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
—ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզ տեքստով ասաց, որ եթե Հայաստանը ցանկանա, ապա հենց վաղն էլ կհանի ռազմաբազան: Եթե այնուհանդերձ հանի ռազմաբազան, դա ի՞նչ աղետ կբերի ՀՀ-ի գլխին:
—Նախ, հարկ է նշել, որ Պուտինն այս հայտարարությունը կատարեց ոչ թե Նիկոլի հետ զրույցի ժամանակ, այլ ընդհանուր Բիշկեկի հանդիպման շրջանակներում իր մամլո ասուլիսի ժամանակ ու դա արեց շատ ցածր տոնայնությամբ, հանգիստ, կարճ-կոնկրետ: Նա այդպիսով կանխեց Նիկոլի տերերի այն ծրագրավորված քայլը, ըստ որի Նիկոլի հետ հաջորդ կայանալիք հանդիպմանն իրենց պրոտեժեն իբր «կոզրով» էր գալու «առևտրի»: Նիկոլը եկել էր խնդրելու, որպեսզի ԵԱՏՄ պատժամիջոցները վերացվեն: Սակայն նրան Ռուսաստանի նախագահը բացատրեց, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխհարաբերություններից ստեղծված եկամուտը չի կարող օգտագործվել ԵՄ մտնելու համար: Այսինքն` ԵՄ ես ուզում մտնե՞լ, ուրեմն դա արա ԵՄ գումարներով: ԵՄ-ն դժվարությամբ է հայթայթում միջոցներ՝ ԵՄ անդամ երկրների և Ուկրաինայի պատերազմի համար: Բացի այդ, մինչ Հայաստանին որևէ բան հատկացնելը, այնտեղ այլ երկրներ կան հերթում՝ ԵՄ անդամի թեկնածու երկրներ, որոնք ևս բարդ ֆինասնատնտեսական փոխհարաբերությունների մեջ են Բրյուսելի հետ` վերջինիս ռեսուրսների սղության պատճառով:
Ահա այսպիսի պայմաններում էլ ԵՄ-ն հույս ունի, որ հաջորդ անգամ ԵԱՏՄ պատժամիջոցները Հայաստանի դեմ գործարկելը կասեցնելու խնդրանք ներկայացնելիս` Նիկոլը Պուտինին կսպառնա բազայի դուրս բերմամբ: Հենց սա կանխեց Պուտինը, ահա այս կարգի անորակ ու էժան առևտուրը` շեշտելով, երբ ուզեք, մենք կհանենք ռազմաբազան, բայց հասկացրեց, որ արդյոք «Հայաստանը պատրաստ է դրան»:
Առհասարակ, այդ հանդիպման ժամանակ Պուտինը շարունակեց չճանաչել Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները, երբեք իր խոսքում հղում չկատարեց ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ ընդդիմությանը, այլ միշտ խոսեց հայ ժողովրդի, հայ-ռուսական պատմական ավանդական հարաբերությունների ու Հայաստանի մասին: Եվ ասելիս` «Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան», նա նկատի չուներ ո՛չ Նիկոլոն, ո՛չ էղ ընդդիմությանը: Այսինքն` հայ ժողովուրդն է, որ որոշելու է, այլ ոչ «Մոլդովական սցենարով» ՀՀ վարչապետի աթոռին ռեպրեսեիաների ու Արցախի ցեղասպանության ու էթնիկ զտման ուժով արհեսատականորեն սոսնձված Նիկոլը:
2021-ին կեղծված ընտրություններից հետո Նիկոլն իր բազմակի աթոռներին նստելու աճպարարության շրջանակներում, սովորել էր աջ ու ձախ գնալ ու բոլորի հետ առևտուր անել` շարունակաբար ստելով թե աջ եւ թե ձախ կողմերի: Սակայն այժմ օղակն այլևս սեղմված է և Մոսկվան նրան հստակ ասում է, որ առևտուր այլևս չի լինելու և որ նա անվստահելի գործընկեր է:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕԳՐԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊՈԼԻԳՈՆ
— Վլադիրմիր Պուտինն առաջարկեց հանրաքվե անցկացնել, որին ՀՀ վարչապետը մերժեց: Ինչի՞ց է վախենում Փաշինյանը:
— Նիկոլի թիվ մեկ վախը իշխանություն կորցնելն է: Շարունակելով վերևում նշված սեղմվող օղակի իրողությունը` նա լեզվի աճպարարությամբ փորձում էր մանևրել սեղմվող օղակում՝ մի կտոր օդ գտնել, շնչել: Փորձեց ԵՄ միանալու գործընթաց սկսելու մասին օրենքին տալ իրավական մեկնաբանություն, իբր օրենքն ընդունել է, որ ռեֆերենդումի կարիքը չլինի: Փորձեց ներկայացնել, թե ԵԱՏՄ-ում լինելով` ԵՄ գնալն իրար չհակասող գործընթացներ են: Սակայն, այս ամենն իր կողմից իշխանությունը պահելու մուրացկանության արդարացումներ էին: Ընդորում այդ արադարացումների մասին քաջ տեղյակ են նրա արևմտյան հովանավորները և իրենք էլ առանձնապես վստահություն չունենալով վերջինիս հանդեպ` սեղմում են օղակը: Մանևրելու հնարավորություն նա այլևս չունի:
ՌԴ բարձրաստիճան գործիչներ, ոչ միայն Պուտինը, այլ նաև Լավրովը, Մեդվեդևը, Շոյգուն, նաև ՌԴ արատքին հետախուզության ծառայությունը, պարբերաբար նախազգուշացնում են, որ ԵՄ ստում է Հայաստանին և Վրաստանին ու դա անում է և գիտակցաբար: ՌԴ-ում գերազանց տիրապետում են ԵՄ հնարավոր ընդլայնման համար պահանջվող ռեսուրսների չափին ու հնարավորություններին: Այդպիսիք ներկայումս ԵՄ-ը չունի և ըստ այդմ` նոր անդամ երկրի թեկնածուների «հաստիք» օբյեկտիվորեն չկա: Նիկոլ-Պուտին հանդիպումից հետո, ԵՄ պաշտոնյաները շտապեցին նշել, որ անգամ այդքան խոստացված վիզաների ազատականացման վերաբերյալ Հայաստանի հետ բանակցությունները Եվրոմիությունը նպատակահարմար չի գտնում սկսել մինչ 2029–ի սկզբները: ԵԱՏՄ շուկայից զրկված հայկական ապրանքատեսակների առաջացրած կորուստը սուբսիդավորելու, արագացված ու հեշտացված մաքսային ռեժիմով ԵՄ ներկրելու հեռանկարներն ընդունակ են ծածկել պատճառված կորուստները: Գնալով այս ճգնաժամը խորանում է, իսկ Նիկոլը հայտնվում է կոտրած տաշտակի առջև:
Հանրաքվեի անցկացմաման պնդմամբ Պուտինը նաև ցանկանում է ի ցույց դնել ԵՄ անկարողությունը նոր անդամ երկրի թեկնածուներ ընդունելու հարցում, որպեսզի Արցախի հանձնման գործընթացի պես սա էլ չփորձեն իր գրպանը նետել: Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի որ կողմ է գնում: Եվ գողացված ընտրություններով լեգիտիմության մանդատին անընդմեջ հղում կատարող «մոլդովական սցենարով» վարչապետ ինքահռչակված անձը չի կարող ողջ ազգին ոչխարի հոտի տեղ դրած տանել վտանգավոր ուղղություններով:
Ժողովրդավարության բաստիոնի աննախադեպ առաջնորդն այսպիսով վախենում է ժողովրդի իրական անտրությունից: Հայտնվել է ցուգցվանգային վիճակում եւ իրեն բնորոշ լեզվական աճպարարություններն այլևս չեն գործում: Արևմուտքը հավելյալ ռեսուրս, երկաթյա անվտանգություն ու տնտեսական բարօրության երաշխիքներ չունի տալու Հայաստանին և պարզապես ցանկանում է օգրագործել Հայաստանը որպես Ռուսաստանի ու Իրանի դեմ պատերազմի պոլիգոն` տարածաշրջանում իրենց կարևորագույն գործընկերների՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդությամբ: Հայ ժողովուրդն իր պատմական փորձից ու հիշողությունից դրդված` ներկայիս աշխարհաքաղաքական հորձանուտում, հստակ կտեսնի արևմտյան օրակարգի իրական դեմքն ու կհրաժարվի ոչ լեգիտիմ խրտվիլակի ձեռքով հերթական անգամ եվրոպամետ յաթաղանի զոհ դառնալու գաղափարից:
Ասել է թե` Նիկոլի «բանը բուրդ է» ցանկացած պարագայում ՝ եթե հանրաքվեն անցկացնի կամ չանցկացնի: Նրա առջևում խորը անդունդ է, ետևում վարար, քարքարոտ գետ: Նիկոլը սարսափելի վախենում է իշխանության կորստից, քանի որ նա սարսափում է բանտից: Եվ ստեղծված գեոքաղաքական փակուղում կա միայն մեկ վերջին հանգրվան՝ բանտ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk