Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։

Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։

Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ։

Ուշագրավ է, որ խնդիրը վաղուց արդեն միայն ներկուսակցական կարգապահության շրջանակում չէ։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարություններին, ասել էր՝ արդյունքում «մարդ պետք է նստի»։ Վարչապետը, սակայն, որևէ անուն չէր նշել։

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու վերաբերյալ։

Մնում է սպասել՝ հասկանալու՝ արդյունքում Հայկ Սարգսյանը «կնստի՞», թե Ալեն Սիմոնյանը կամ Հայկ Ղալումյանն և Հակոբ Սիմիդյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72553 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված