Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ՝ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ (AI) աշխատող մոնիթորինգային նոր տեսախցիկ, որը կծառայի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR), ինչպես նաև հարակից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությանը։ 
Նոր տեսախցիկը հնարավորություն կտա շուրջօրյա վերահսկել դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն տարածքները։ Բարձր թողունակության, ցերեկային և գիշերային նկարահանման ռեժիմների ու արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ հնարավոր կլինի հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։
Արհեսատական բանականության համակարգը կարող է արագ արձանագրել շարժումն ու ոչ ստանդարտ ակտիվությունը՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով ժամանակին արձագանքել ապօրինի մուտքերին կամ հնարավոր այլ վտանգներին։ Միաժամանակ հավաքագրվող տվյալները կօգնեն առավել ամբողջական պատկերացում կազմել տարածքում կենդանիների տեղաշարժերի և էկոհամակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։
«Տեխնոլոգիան այսօր կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև իրական գործիք դառնալ բնության պահպանության համար։ Ucom-ի համար կարևոր է, որ մեր տեխնոլոգիական հնարավորությունները կիրառվեն նաև այնպիսի նախաձեռնություններում, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում Հայաստանի բնության և ապագա սերունդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«CBD COP17-ին ընդառաջ՝ Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա բնապահպանության իրական ու նորարարական լուծումներով։ CWR-ում AI տեխնոլոգիաների ներդրումը Ucom-ի հետ համատեղ ապացուցում է, որ տեղական մակարդակում ճշգրիտ պաշտպանությունն ու մոնիթորինգն են գլոբալ կենսաբազմազանության պահպանման հիմքը», - ընդգծել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 
Ժամանակակից մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառումը հատկապես կարևոր է այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որտեղ պահպանվում են Հայաստանի եզակի էկոհամակարգերն ու հազվագյուտ կենդանատեսակների ապրելավայրերը։
Նախաձեռնությունը Ucom-ի բնապահպանական ծրագրերի շարունակությունն է։ Ընկերությունը տարբեր նախագծերի շրջանակում աջակցում է տեխնոլոգիական լուծումների ներդրմանը բնության պահպանության ոլորտում՝ նպաստելով կենսաբազմազանության մշտադիտարկմանը, պահպանության արդյունավետության բարձրացմանն ու բնապահպանական նախաձեռնությունների զարգացմանը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված