Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ
ԵղանակՍեպտեմբերի ողջ 2-րդ տասնօրյակի ընթացքում Հայաստանը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։
Հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքերի ազդեցությունը կպահպանվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում և իր առավելագույնին կհասնի 23-24-ը ընկած ժամանակահատվածում։
Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։
Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններին կամ կգերազանցի այն։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։
Սեպտեմբերի 23-27-ին Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Շիրակի, Լոռի և Տավուշի, որտեղ 22-ին, 25-27-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.8°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.4°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19°C
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

