Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Տնտեսություն

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և գործընկեր ավտոդիլերների հետ մշակված հատուկ առաջարկները, որոնց շրջանակում այցելուները երեք օր շարունակ կկարողանան գտնել իրենց նախընտրած մեքենան և ձեռք բերել այն՝ առանց կանխավճարի։

MyCar.am-ում ներկայացված են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի առաջատար ավտոդիլերների առաջարկները։ Այս պահին հարթակում հասանելի են ավելի քան 80 ավտոդիլերի առաջարկներ, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչներ։

Հարթակի միջոցով մեքենա ընտրելու գործընթացը հնարավորինս պարզեցված է՝ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ։ Դրանք հնարավորություն են տալիս սահմանել ընտրության շրջանակը, համեմատել տարբեր մեքենաների առաջարկներն ու արժեքը և կողմնորոշվել գին-որակ հարաբերակցության մեջ՝ խնայելով ժամանակն ու հեշտացնելով վերջնական որոշում կայացնելու ընթացքը։

MyCar.am-ը զարգանում է նաև որպես մեքենաների վաճառքի հարթակ անհատների համար. այսօր յուրաքանչյուրը կարող է իր մեքենան վաճառել հարթակում՝ գրանցվելով և տեղադրելով համապատասխան հայտարարությունը։

Նշենք, որ ավտովարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը՝ շուկայի շուրջ 41% մասնաբաժնով (30.06.2026թ. դրությամբ)։

Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 43%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ Նույն ժամանակահատվածում, տարեվերջի համեմատ, բանկի ավտովարկերի պորտֆելն աճել է մոտ 40%-ով։

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված