ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին
---Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Շվեդիայի Թագավորության՝ երկրում նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիզ Մորսինգին։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դեսպանը պետության ղեկավարին է հանձնել իր հավատարմագրերը։
Դեսպանը շնորհավորել է Ալիևին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ուղղությամբ արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ։ Նա նաև ողջունել է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Ալիևը հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել և մշակել խաղաղության օրակարգը։ Նա երկու երկրների միջև հաստատված խաղաղությունը բնութագրել է որպես համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
