Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

Միջազգային

Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում, ըստ Bloomberg-ի, չափազանց լարված էր։

ԵՄ-ն պահանջել է, որ Կիևը արագացնի ստվերային տնտեսության դեմ պայքարը, ավելացնի հարկային եկամուտները և համապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ չափանիշներին։ Բրյուսելը լրացուցիչ ֆինանսավորում է կապում այս բարեփոխումների առաջընթացի հետ։

Ուկրաինան խնդրում է իր գործընկերներին ծածկել մոտավորապես 26 միլիարդ եվրոյի բյուջետային կարիքը և արագացնել ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Սակայն Բրյուսելը վիճարկում է Ուկրաինայի որոշ հաշվարկներ և կարծում է, որ Կանադան, Նորվեգիան և Ճապոնիան պետք է ավելի ակտիվ մասնակցեն ֆինանսավորմանը։

«Ռադայում բարեփոխումների առաջընթացին զուգընթաց, կտրամադրվի լրացուցիչ բյուջետային աջակցություն», - հանդիպումից հետո ասել է ֆոն դեր Լեյենը։

Bloomberg-ի տվյալներով՝ կողմերը համաձայնել են 7-10 օրից վերադառնալ քննարկումներին։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72637 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ