Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերն ամենակարեւոր՝ Դոբրոպոլեի ճակատում փաստացի շրջապատելով Դոբրոպոլե ռազմավարական քաղաքը, սկսել են այն աստիճանաբար մաքրել:
Սակայն ընդհանուր ուղղությամբ հարձակումը սրանով կան առած չէ: Դոբրոպոլեի արեւելյան թեւում ռուսներն օրերս Զոլոտոյ Կոլոդեց կարեւոր բնակավայրը գրավելով, լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզում):
Ներկա փուլում ռուսական ուժերը գրոհում են Անդրեեւկա բնակավայրը: Զուգահեռաբար շրջանցիկ հարված է հասցվում Դոբրոպոլեի հյուսիսային հարեւանին՝ Բելոօզյորսկոե թոքրիկ քաղաքին:
Այսպիսով, ինչպես վստահ են ռազմական փորձագետները, ռուսական հիմնական հարվածը կենտրոնացած է Ալեքսանդրովկա-Օչերետինո ընդհանուր ուղղությամբ, որի հաջողության դեպքում խորքային շրջանցման է ենթարկվում Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիան (Քարտեզ 2):
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
