Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է

Հանդիպում

Վերջերս ադրբեջանական իշխանությունները փորձ արեցին հայկական ձեռագրերի՝ դատարկ էջերով թանգարանային կրկնօրինակները ներկայացնել որպես Գանձասարի պատմության կեղծման «ապացույց»։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին ցուցադրում էր Գանձասարում մնացած կրկնօրինակները՝ շեշտադրում անելով չլրացված էջերի վրա։ Նա բացահայտ ծաղրում էր տեսածը՝ դա մատուցելով որպես «անհերքելի ապացույց» առ այն, որ հայերն իբր աղավաղել են այդ վանքի իսկական անցյալը։

Դրանից հետո Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշում՝ պնդելով, թե հայկական կողմը Դադիվանքից Հայաստան է տեղափոխել որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։ Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից հետո հայերը թալանել են վանական համալիրը՝ հափշտակելով խաչեր, զանգեր և կահավորանքի այլ տարրեր, ինչպես նաև պատերից կտրել ու դուրս են բերել Դադիվանքի եզակի որմնանկարները։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը անդրադառնալով մեղադրանքներին փաստում է.

Դադիվանքից որմնանկարների, սրբապատկերների, խաչերի և մշակութային արժեքների դուրսբերումն ամենևին էլ քրեական հանցագործություն չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել առանցքային հարցը՝ ում են պատկանում Արցախի քրիստոնեական գանձերը։ Ադրբեջանը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրավունք ինչպես Արցախի տարածքի, այնպես էլ, բնականաբար, նրա պատմամշակութային ժառանգության նկատմամբ։

Եկեղեցական գրքերն ու սրբազան առարկաները պատկանում են Դադիվանքի վանական համալիրին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին։ Արցախի տարածքի ժամանակավոր անցումը Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ ինքնին վանքի խաչը կամ Արցախի մյուս մշակութային ժառանգությունը չի դարձնում այդ պետության սեփականությունը։ Եթե պատերազմի և արցախցիների բռնի տեղահանման սպառնալիքի առջև հայ եկեղեցուն պատկանող գրքերը, որմնանկարներն ու խաչերը դուրս են բերվել դրանց փրկության համար, նման դուրսբերումը չի կարելի անվանել գողություն: 

Ադրբեջանը փորձում է ողջ աշխարհին ներկայանալ որպես մշակութային ժառանգության պահապան։ Սակայն իրականում Բաքուն փոքր-ինչ անգամ առնչություն չունի ոչ քրիստոնեական, ոչ էլ իսլամական քաղաքակրթության հետ։ Նրանք նպատակադրված ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Հանձինս ադրբեջանական կառավարության քաղաքականության՝ մենք գործ ունենք քաղաքակրթության իսկական թշնամու հետ։

Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է։ Հուշարձանների վնասման և յուրացման նման պրակտիկան ամրապնդված է բազմաթիվ փաստագրված վկայություններով, ինչի մասին վկայում են Նախիջևանի, Արցախի, Հյուսիսային Արցախի և բազմաթիվ այլ օրինակներ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված