ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։

Սահմանափակումը մտցվել է վեց ամիս ժամկետով։

Նշվում է, որ այս քայլը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով, ըստ որոնց՝ անդամ պետություններն իրավունք ունեն փոխադարձ առևտրում սահմանափակումներ կիրառել, եթե դրանք անհրաժեշտ են մարդու կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի պահպանման, ինչպես նաև միջազգային առևտրի կարգավորման համար։

Որոշմամբ նախատեսվում են նաև բացառություններ անել․ արգելքը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ սնդիկի հավելումներով ապրանքներն անհրաժեշտ են քաղաքացիական պաշտպանության, ռազմական կարիքների կամ հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական) համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ