ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ
ՊատահարԱյսօր, սեպտեմբերի 24֊ին Սյունիքում մահացած պայմանագրային զինծառայողը ԴԻՄԻՏՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, ծնունդով Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղից էր։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց.
«Այսօր ողբերգական դեպքի մասին իմացանք ու սարսափած ենք, շոկի մեջ ենք, երբեք չէինք կարող նման բան պատկերացնել։ Դիմիտրին ընդամենը 1 ամիս առաջ էր նշել ծննդյան 23 ֊ամյակը ու այժմ նման սարսափելի ու դաժան դեպք։ Ամբողջ գյուղն է սգում, ուշքի չենք գալիս, հազար ափսոս։ Իմացանք, որ դեպքը տեղի է ունեցել Իշխանասարի հատվածում, վիճաբանություն է եղել, որին էլ հաջորդել է նռնակի պայթյունը։ Դիմիտրին տան միջնեկ զավակն էր, ունի իրենից կրտսեր եղբայր, ով ևս պայմանագրային զինծառայող է, ունեն նաև քույր։ Դիմիտրին շատ աշխատասեր, խելացի, բանիմաց երիտասարդ էր, բոլորին հասնող, ոչ մեկս չէինք կարող նման բան պատկերացնել, հազար ափսոս»,֊ նշեց մեր զրուցակիցը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
