Մակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա
ՄիջազգայինՄակրոնը հերքեց արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա.
«Մենք կարող ենք հերքել այս տեղեկատվությունը: ԿՀՎ-ն չի տեղեկացրել ֆրանսիական հետախուզական ծառայություններին նման որևէ հարձակման պլանավորման մասին: Իտալիայի պաշտպանության նախարարը նույնը հայտարարեց: Այնպես որ, ես կարող եմ ձեզ միանշանակ ասել՝ ոչ:
Միևնույն ժամանակ, իրավիճակն իսկապես ավելի ու ավելի է լարվում և մտահոգություն է առաջացնում՝ առաջին հերթին Ուկրաինայի համար, որը 2022 թվականի փետրվարից, իսկ փաստացի՝ 2014 թվականից, գտնվում է Ռուսաստանի հետ անմիջական պատերազմի մեջ, ինչպես նաև մեզ՝ եվրոպացիներիս համար: Վերջին շաբաթներին, մասնավորապես, Եվրոպայում զգալիորեն աճել են տարբեր թշնամական գործողությունները»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72725
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
