Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։
Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ Հատկանշական է, որ Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ նույն համայնքում հանդես է գալիս արդեն ՔՊ-ի ցուցակով։

Այս պայմաններում սեպտեմբերի 27-ի քվեարկության հիմնական ինտրիգը ոչ այնքան այն է, թե որ քաղաքական ուժը կստանա իշխանությունը, որքան այն, թե ինչպիսի կազմ կունենա հաջորդ ավագանին։

Լոռու մարզի Լերմոնտովոյում իրավիճակն առավել ուշագրավ է։ Այստեղ սեպտեմբերի 27-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նախատեսված, սակայն առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։

Չախալյանը համայնքը ղեկավարում է դեռևս 1997 թվականից։ Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ընտրության արդյունքում, եթե ստանա անհրաժեշտ ձայները, նա կարող է շարունակել պաշտոնավարել արդեն մոտ երեք տասնամյակ։

Այս համայնքում ևս ընտրական պայքարի դասական պատկերը բացակայում է․ ընտրողը համայնքապետի պաշտոնի համար թեկնածուների միջև ընտրություն չի կատարելու, քանի որ քվեաթերթիկում միայն մեկ անուն է։

Արմավիրի մարզի Ֆերիկում սեպտեմբերի 27-ին ընտրելու են ավագանու անդամների։ Ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, որոնցից ընտրվելու են 5-ը։ Համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանը։

Ֆերիկի գործող համայնքապետը Ռուստամ Հասանյանն է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նաև 2015 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ 2024 թվականին ԿԸՀ պաշտոնական տվյալներով կրկին ընտրվել է համայնքի ղեկավար։

Այսպիսով, այստեղ նույնպես ընտրության հիմնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև չէ, այլ ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների միջև։

Կոտայքի մարզի Արզնիում պատկերը փոքր-ինչ այլ է։ Այստեղ ավագանու ինը մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։ Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ թեկնածուների թվում կան եզդիներ, ասորիներ և հայեր, և նրանք ինքնաառաջադրվել են՝ ոչ թե կուսակցությունների ցուցակներով։

Արզնիում գործող համայնքապետը Ֆելիքս Միրզոևն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նախորդ ընտրություններում Միրզոևը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, հաղթել էր ՔՊ-ի առաջադրած Ալեքսանդր Միրզոևին՝ 372 ձայնով՝ 292-ի դիմաց։

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Արզնիում սեպտեմբերի 27-ի ընտրությունները չեն տեղավորվում այն պատկերում, թե փոքր համայնքներում իշխանության թեկնածուները մրցակից չունեն։ Այստեղ առնվազն ավագանու մակարդակում մրցակցությունը բավականին տեսանելի է։

Այսպիսով, սեպտեմբերի 27-ի ընտրական պատկերը երեք մարզերում բավական տարբեր է։

Թումանյանում՝ ՔՊ-ն միակ առաջադրված քաղաքական ուժն է։

Լերմոնտովոյում՝ համայնքապետի միակ թեկնածուն գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։

Ֆերիկում՝ ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 ինքնաառաջադրված թեկնածու։

Արզնիում՝ 9 ավագանու տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72730 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված