Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին
ՄիջազգայինԵթե հարևան երկրները աջակցեն ամերիկյան ճնշմանը և կասեցնեն իրանական քաղաքացիական չվերթները, նրանց օդանավակայանները չեն կարողանա գործել: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզաեին։ Այսինքն, կարելի է ասել, որ սա Իրանի գերագույն առաջնորդի դիրքորոշումն է:
Կոնկրետ դեպքում «հարևան երկրներ» արտահայտությունը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքմենստանին: Բանն այն է, որ Ռեզաեի հայտարարությունը հնչեց անմիջապես այն բանից հետո, որբ հայտնի դարձավ որ նախ Ադրբեջանը, ապա նաեւ Թեուրքմենստանն արգելեցին իրանական «Վարեշ» ընկերության ինքնաթիռի թռիչքն իրեց տարածքով, եւ այն ստիպված էր փոխել թռիչքուղին՝ թռչելով Ղազախստանի, ապա Ուզբեկստանի վրայով՝ դեպի Տաջիկստան։
Այսպիսով, մի կողմից՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ստիպում է Ադրբեջանին՝ փակել իր երկինքն իրանական քաղավիացիայի առաջ, ինչը Թեհրանն ընկալում է, որպես իր անվտանգության հետ կապված լուրջ խնդիր: Ըստ այդմ է, մյուս կողմից, հիշատակվածը Իրանի բաց սպառնալիքն է Ալիեւին՝ այդ դեպքում ադրբեջանական որեւէ օդանավակայան չի գործելու: Սպասենք Հեյդարովիչի քայլին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72737
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

