Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան
ՍպորտԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին ժամը`20:00-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն:
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Մեր առջև չորս խաղ է, ծրագիրը դժվար է, բայց մենք պատրաստ ենք։ Լատվիայի հետ շատ ենք խաղացել, սակայն անցյալին չենք նայելու։ Ապրում ենք նորով, և վաղը բոլորովին այլ խաղ է լինելու։ Թիմի վերաբերմունքը մարտական է, մթնոլորտը՝ հիանալի։ Շատ բան կախված է մեզանից. եթե մեր աշխատանքը լավ կատարենք, ամեն ինչ կստացվի»։
Խոսելով ազգային թիմի նոր մարզաշապիկի մասին՝ Սպերցյանը նշել է, որ գույնը էական չէ.
«Մարզաշապիկը հիանալի է, բայց իրականում ինձ համար էական չէ՝ ինչ գույնի կամ որ մարզաշապիկով ես խաղում. մենք խաղում ենք մեր երկրի համար։ Տա Աստված՝ հաղթական մարզաշապիկ լինի։ Վստահ կարող եմ ասել, որ վաղվա խաղը Հայաստանի հավաքականի պատմության նոր էջ կլինի»։
Ֆուտբոլիստը նաեւ հավելել է, որ թեեւ Սաուդյան Արաբիայում ծանրաբեռնված գրաֆիկով են հանդիպումներն ըստ մրցաշարերի, ուրախ է Հայաստան գալու համար.
«Շատ էի կարոտել հավաքականը։ Միշտ ասել եմ, որ հավաքականի համար խաղալը մեծ պատիվ և հպարտություն է»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

