Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարով
ՏնտեսությունՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

