«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ Շևցով

Տնտեսություն

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից մատակարարումները կպահանջեն գազատարի կառուցում և երկարաժամկետ պայմանագրերի ստորագրում, լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Մենք նկատել ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության վերաբերյալ։ Մենք ողջունում ենք հայ-ադրբեջանական էներգետիկ համագործակցության վերսկսումը, որը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղության վերականգնման ուղղությամբ դրական քայլի մասին», – նշել է Շևցովը։ Նա նաև նշել է դիզելային վառելիքի և բենզինի առաքումը Ադրբեջանից Հայաստան երկարատև ընդմիջումից հետո։

Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը նշել է, որ «կողմերը համաձայն են, որ մատակարարումները այս պահին դժվար են. անհրաժեշտ է նոր գազատարի կառուցում»։ «Եվ սա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերով և կայուն պահանջարկով», – հավելել է Շևցովը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ