ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում
ԱռողջապահականԲժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել․
Սիրելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ։
Վերջին մի քանի օրերին համացանցում շրջանառվում է կեղծ տեսանյութ, որտեղ ես, իբրև թե, գովազդում եմ ինչ-որ դեղամիջոց։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ համացանցը ողողած տեսանյութը կեղծ է՝ շինծու, գեներացված ԱԲ-ով։ Իսկ իմ խոսելու կադրերը վերցված են իմ՝ 2021 թվականին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցից։
Ուստի խնդրում եմ բոլորիդ լինել զգոն և աչալուրջ, չտրվել կեղծ տեղեկատվությանը։
ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Առողջություն եմ մաղթում բոլորին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
