Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին

Միջազգային

­­Նի­կոլ Փա­շին­յա­նի այ­ցը Ն­յու Յորք` ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի հեր­թա­կան նստաշր­ջա­նին մաս­նակ­ցե­լու կա­պակ­ցութ­յամբ, ինչ­պես եւ սպաս­վում էր, ա­ռանձ­նա­պես արդ­յունք­ներ չտվե­ց: Չէ, խոս­քը Հա­յաս­տա­նի հա­մար ակն­կալ­վող արդ­յունք­նե­րի մա­սին չէ, այլ` ան­ձամբ Նի­կո­լի:

ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԲԱՆ ՉՏՎԵՑԻՆ

­Մի քա­նի հան­դի­պում­ներ, ի­հար­կե, ե­ղան: Հու­նաս­տա­նի, Ֆին­լան­դիա­յի, Ռո­ւմի­նիա­յի ղե­կա­վար­նե­րի եւ այ­լոց հետ հան­դի­պում­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել «պտիչ­կա­յի հա­մար»: ԱՄՆ հա­յազ­գի գոր­ծա­րար­նե­րի հետ հան­դի­պու­մը, ի­հար­կե, կա­րե­լի է դրա­կան հա­մա­րել: Բայց դա էլ այն դեպ­քում, ե­թե վե­րած­վի կոնկ­րետ արդ­յունք­նե­րի` ներդ­րում­նե­րի եւ աշ­խա­տա­տե­ղե­րի տես­քով: Եվ այն դեպ­քում, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յու­նն­երը ոս­տի­կա­նա­կան մե­թոդ­նե­րով գոր­ծա­րար­նե­րից ու­նեց­վածք են խլում, հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը, լի­նի ա­մե­րի­կա­հայ, թե` ռու­սա­հայ, ցան­կա­նա նման պե­տութ­յան հետ գործ բռնել:

Ե­ղան նաեւ կա­րե­ւոր հան­դի­պում­ներ, բայց սրանք էլ, թե­րեւս, նաեւ նի­կոլ­յան թի­մին ա­ռանձ­նա­պես չեն հու­սադ­րում: Այդ թվում, ի­հար­կե, հե­տաքր­քիր էր Ի­րա­նի նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նի հետ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը: Խո­սե­ցին Հա­յաս­տան-Ի­րան «հա­ջող հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից», «հա­մա­տեղ ծրագ­րե­րից», «երկ­կողմ առեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից եւ դրանց ընդ­լայն­մա­նը միտ­ված քայ­լե­րից», տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յու­նից եւ կա­յու­նութ­յու­նից, եւ այդ­պես շա­րու­նակ: Միայն թե այս­տեղ մի շարք էա­կան նյո­ւանս­ներ կան: Եվ ա­ռաջ­նա­յի­նը այն դիր­քերն են, ո­րոնք ներ­կա­յումս Փե­զեշ­քիանն ու­նի իր իսկ ղե­կա­վա­րած երկ­րում: Այ­սինքն, Ի­րա­նում ռե­ֆոր­միս­տա­կան, հա­յաս­տան­յան տեր­մի­նով` ա­րեւմ­տա­մո­լա­կան թե­ւի ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող Փե­զեշ­քիա­նի դիր­քե­րը, մեղմ ա­սած, ներ­կա պա­հին բարձ­րա­կե­տից հե­ռու են: Նախ, ծանր հար­ված ե­ղավ, երբ Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րեց, որն ԱՄՆ–ն չհա­պա­ղեց խախ­տել: Հե­տե­ւե­ցին Ի­րա­նի ազ­գայ­նա­կան թե­ւից հար­ված­նե­րը, եւ ան­գամ խո­սակ­ցութ­յու­ններ ե­ղան, որ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը հա­մա­ձայն­վել է ըն­դու­նել Փե­զեշ­քիա­նի հրա­ժա­րա­կա­նը: Վեր­ջա­պես, մի քա­նի ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րից հա­նե­ցին նրա թի­մա­կից­նե­րին` ա­ռաջ քա­շե­լով ազ­գայ­նա­կան ու­ժի թեկ­նա­ծու­նե­րին: Ընդ­հուպ այն­պի­սի ա­ռանց­քա­յին պաշ­տո­նից, ինչ­պի­սին է Ի­րա­նի Գե­րա­գույն անվ­տան­գութ­յան խորհր­դի ղե­կա­վա­րը: Ա­հա, ու­նե­նա­լով նման դիր­քեր, թե հի­մա Փե­զեշ­քիանն ինչ կա­րող է պայ­մա­նա­վոր­վել Փա­շին­յա­նի հետ, թե­րեւս դա ար­դեն կա­րե­ւո­րութ­յուն չի ներ­կա­յաց­նում: Ա­ռանց­քա­յին է հե­տեւ­յա­լը. Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի թի­մից շա­րու­նա­կում են գալ նույն ազ­դակ­նե­րը` «Թ­րամ­փի ու­ղին», ո­րը փա­շին­յա­նա­կան կուր­սի ա­ռանցքն է, հա­մա­րում են Ի­րա­նի անվ­տան­գութ­յան հա­մար վտանգ, եւ այդ ծրագ­րի շա­րու­նակ­ման դեպ­քում կգնան բո­լոր քայ­լե­րին: Հենց այս մո­տե­ցու­մը մեղ­մելն է, որ Փե­զեշ­քիա­նը գո­նե ներ­կա դիր­քե­րից ել­նե­լով չի կա­րող: Այ­սինքն, նրա հետ ա­ռանձ­նա­պես խո­սե­լու բան էլ չկար:

­Մո­տա­վո­րա­պես նույն տրա­մա­բա­նութ­յան մեջ էր Էր­դողա­նի հետ Նի­կո­լի հան­դի­պու­մը: Ճիշտ է, այս ան­գամ յո­լա գնա­ցին ա­ռանց Էր­դո­ղա­նի գիր­քը Նիկո­լի ձեռ­քը տա­լու, բայց դա էլ բան չի փո­խում: Այն ի­մաս­տով, որ դա­տե­լով պաշ­տո­նա­կան լրատ­վութ­յու­նից, խո­սել են նույն բա­նե­րի մա­սին, ին­չի մա­սին ար­դեն մի հա­զար ան­գամ խոս­վել է: Այն է` «Հա­յաս­տան-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը եւ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը»: Այդ շրջա­նակ­նե­րում նո­րից կա­րե­ւոր­վել է «կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­ռաջմ­ղե­լը», «հա­րա­բե­րութ­յուն­նե­րին նոր ազ­դակ հա­ղոր­դե­լը», վեր­ջա­պես` «Ա­նիի պատ­մա­կան կամր­ջի հա­մա­տեղ վե­րա­կանգն­ման» չար­չարկ­ված հար­ցը: Միայն թե է­լի պտտվում–պտտ­վում եւ վե­րա­դառ­նում են նույն բա­նին` «Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան հաս­տատ­ման փաս­տին», ո­րը կա­րող է լի­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու տես­քով: Իսկ այդ պայ­մա­նա­գի­րը չկա, քա­նի դեռ Նի­կո­լը Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հան­րաք­վե չի ա­րել: Ու թե երբ կա­նի, ե­րե­ւի ինքն էլ չի պատ­կե­րաց­նում: Արդ­յուն­քում, Էր­դո­ղա­նի հետ գոր­ծե­րը մեռ­յալ կե­տից այդ­պես էլ չեն շարժ­վում:

Չ­նա­յած, ի­րո­ղութ­յունն էլ է հայտ­նի: Էր­դո­ղա­նը հաս­կա­նում է, որ Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա­յի թե­ման լուծ­վում է ոչ թե Նի­կո­լի հետ ինչ­–որ բա­ներ խո­սե­լով, այլ` ռուս­–ա­րեւմտ­յան հա­կա­մար­տութ­յան դաշ­տում, որն էլ իր հեր­թին է վե­րած­վել եր­կու բա­ղադ­րի­չի` ռուս­նե­րի հա­րա­բե­րութ­յու­ններին ԱՄՆ­–ի եւ Եվ­րո­պա­յի հետ: Ու միայն այս­տեղ, իսկ տե­ղայ­նաց­ված ի­մաս­տով` ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին լու­ծում­նե­րից հե­տո է, որ այդ լու­ծում­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը կհաս­նի նաեւ Հա­րա­վա­յին Կով­կաս: Արդ­յուն­քում, Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նը մնում է փակ:

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՍՏԱՏ «ԲԼԵՖ» ՉԻ ԱՆՈՒՄ

­Վեր­ջա­պես, Փա­շին­յա­նի ա­ռանց­քա­յին հան­դի­պում­նե­րից մե­կը, ի­հար­կե, Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նի զրույցն էր: Հենց այս­տեղ է, որ Նի­կո­լը գո­նե իր հա­մար պետք է ստա­նար մեկ կա­րե­ւո­րա­գույն հար­ցի պա­տաս­խան` կա­րո՞ղ է Եվ­րո­պա­յի վրա ի­րա­կան հույ­սեր դնել, ե­թե գնա Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լիա­կա­տար խզման: Ա­սենք, նույն խնդիր կա նաեւ ԱՄՆ­–ի հետ կապ­ված` ի՞նչ ի­րա­կան սպա­սե­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ Վա­շինգ­տո­նից: Ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­նե­րի հետ ինչ­–որ տե­սա­նե­լի հան­դի­պում չե­ղավ, եւ դա հու­շում է, որ Վա­շինգ­տոնն ա­սե­լու բան այս պա­հին չու­նի: Մ­նում էր տի­կին Ուր­սու­լա­յի հետ կապ­ված սպա­սե­լիք­նե­րը ստու­գե­լը:

Այս­պես, պաշ­տո­նա­կան լրատ­վութ­յու­նը Փա­շին­յա­նի եւ ֆոն դեր Լա­յե­նի հան­դիպ­ման հետ կապ­ված եւս «ստան­դար» նկա­րագ­րութ­յուն է ներ­կա­յաց­նում` Հա­յաս­տան-ԵՄ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, դե­պի Եվ­րո­պա հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան դի­վեր­սի­ֆի­կա­ցում, եվ­րո­պա­կան ֆի­նան­սա­վոր­ման հե­ռան­կար­ներ, շուկան բացել հայաստանյան ապրանքների վրա եւ այլն: Շուկան բացել պառավ Ուրսուլան դեռ ամիսներ առֆաջ էր խոստանում, ու մինչեւ հիմա եվրոպացիները դեռ միայն խոստանում են: Բայց անգամ եթե ինչ-որ բան ուզենան անել, մեկ է, ոչ թե ցան­կութ­յուն­նե­րը, այլ սո­վո­րա­կան աշ­խար­հագ­րութ­յունն է, որ ժա­մա­նա­կին այս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խա­ննե­րը տվել է եւ շա­րու­նա­կում է տալ: Այն է` լո­գիս­տիկ ծախ­սե­րը հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի մրցու­նա­կութ­յու­նը Եվ­րո­պա­յում էա­պես նվա­զեց­նում են: Գու­մա­րած, հա­յաս­տան­յան ապ­րանք­ներն ի­րենց ներ­կա­յիս ա­ռեւտ­րա­յին ո­րա­կով չեն կա­րող մասշ­տա­բա­յին մուտք ու­նե­նալ Եվ­րո­պա: Իսկ ո­րա­կի կտրուկ բարձ­րաց­ման հա­մար հսկա­յա­կան ներդ­րում­ներ են պետք: Եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով մի­գու­ցե հնա­րա­վոր լի­նի ո­րո­շա­կի տե­ղա­շար­ժե­րի հաս­նել: Բայց այս պա­հին դա հնա­րա­վոր չէ:

­Սա­կայն կա նաեւ մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը: Նախ, քիչ չեն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ռու­սա­կան գա­զի մուտ­քը Հա­յաս­տան մոտ ժա­մա­նակ­ներս կա­րող է պար­զա­պես դա­դա­րեց­վել: Մի­գու­ցե հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը դա դեռ քիչ հնա­րա­վոր է թվում, սա­կայն կան խո­սակ­ցութ­յու­ններ, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը նման հե­ռան­կա­րի մա­սին հստակ մե­սիջ­ներ ար­դեն ստա­ցել են: Ու խոս­քը ոչ թե միայն գա­զի, այլ ռազ­մա­վա­րա­կան մի շարք այլ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սին է` ցո­րեն, այլ սննդա­տե­սակ­ներ, վա­ռե­լիք: Դ­րան կա­վե­լա­նան «խո­պան­չի­նե­րի» զանգ­վա­ծա­յին դե­պորտ­նե­րը, ո­րի բո­լոր նա­խադր­յալ­ներն այս պա­հին կան: Ա­պա նաեւ մաս­նա­վոր տրանս­ֆեր­նե­րի լիա­կա­տար ար­գե­լա­փա­կու­մը: Եվ այդ­պես շա­րու­նակ, հար­վա­ծա­յին ուղ­ղութ­յու­ննե­րը շատ–­շատ են: Այ­սինքն, ե­թե նի­կոլ­յան թի­մը ներ­կա դի­նա­մի­կան պա­հի, ա­պա ձմռան շե­մին այդ բո­լոր մտա­վա­խութ­յու­ննե­րը կա­րող են դառ­նալ տխուր ի­րո­ղութ­յուն:

Այդ­պի­սով, «Եվ­րո­պան կօգ­նի», ԱՄՆ–ն «Թ­րամ­փի ու­ղի» կկա­ռու­ցի եւ նման այլ շքեղ գա­ղա­փար­նե­րը հաս­նում են «գետ­նի վրա» պարզ ի­րո­ղութ­յուն­նե­րի: Այդ թվում. ե­թե ան­գամ Եվ­րո­պան շատ փող տա, ա­պա դա չի կա­րող ձմռա­նը գա­զի վե­րած­վել: Իսկ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե Ի­րա­նից կբե­րենք, Ադր­բե­ջա­նից կբե­րենք, բո­լո­րից էլ լավ հենց հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­ներն են հաս­նա­կում, որ հե­քիաթ­նե­րի դաշ­տում են:

­Նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րը, ըստ մեր տվյալ­նե­րի, վստահ են նաեւ մեկ բա­նում` Մոսկ­վան այս ան­գամ «բլեֆ» չի ա­նում: Այ­սինքն, կա՛մ պետք է Հա­յաս­տա­նում անց­կաց­նել հան­րաք­վե` դե­պի ԵՄ կամ ԵԱՏՄ հար­ցով եւ երկ­րի քա­ղա­քա­կան կուր­սը ֆիք­սել հենց բարձ­րա­գույն օ­րենսդ­րա­կան տես­քով` իշ­խա­նա­կան հե­տա­գա խա­ղե­րը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Կա՛մ այդ բո­լոր վատ­թա­րա­գույն մտա­վա­խութ­յուն­նե­րը կվե­րած­վեն մեզ հա­մար ոչ թե տխուր, այլ` ող­բեր­գա­կան ի­րա­կա­նութ­յան: Մեկ այլ մի­ջանկ­յալ տար­բե­րակ է, որ Փա­շին­յա­նը կա­րո­ղա­նա ա­ռա­ջի­կա մոս­կով­յան հնա­րա­վոր այ­ցի ժա­մա­նակ տալ այն­պի­սի ե­րաշ­խիք­ներ, ո­րը Կ­րեմ­լը կհա­մա­րի բա­վա­րար եւ կփո­խի կուր­սը:

­Հա­կա­ռակ դեպ­քում, կրկնու­մ ենք, հե­ռան­կար­նե­րը լի­նե­լու են ող­բեր­գա­կան: Ընդ ո­րում, Նի­կո­լի հա­մար վա­տա­գույնն այն է, որ այս ա­մե­նը չի կա­րող ա­ռանց սո­ցիա­լա­կան պայթ­յու­նի վեր­ջա­նալ: Փաս­տա­ցի, հնա­րա­վոր է այն վի­ճա­կը, որն ու­նեինք 1991–94թթ.­–ին: Միայն թե այն ժա­մա­նակ մի փոքր օգ­նեց այն պո­տենց­իա­լը, ո­րը հան­րութ­յու­նը ստա­ցել էր ԽՍՀՄ­–ից, իսկ հի­մա ան­գամ դա չկա: Պատ­կե­րա­վոր ա­սած, չա­փա­զանց ռեալ է դար­ձել, այս­պես ա­սենք, «սո­ված մարդ­կանց ապս­տամ­բութ­յան» վտան­գը, ո­րի դեպ­քում հե­տե­ւանք­ներն ա­հա­վոր են լի­նե­լու բո­լո­րի հա­մար, այդ թվում` իշ­խա­նա­վոր­նե­րի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ինչ կա­րե­լի է ա­նել այս ի­րա­վի­ճա­կում: Հենց այդ հար­ցի պա­տաս­խանն էր, որ Նի­կո­լը պետք է ստա­նար Ն­յու Յոր­քում` ա­մե­րի­կա­ցի­նե­րից եւ եվ­րո­պա­ցի­նե­րից: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը ո­չինչ չա­սա­ցին: Եվ­րո­պա­ցի­նե­րը ոչ մի ռեալ բան չա­սա­ցին:

 Այն, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը հան­կարծ ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ սկսեց ­խո­սել, թե` «Մենք ցան­կա­նում ենք զար­գաց­նել մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, խո­րաց­նել մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հետ», ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ սո­վո­րա­կան պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը հա­մա­րել: Բայց դա եւս, խո­շոր հաշ­վով, բան չի փո­խում: Նի­կո­լը պար­զա­պես պետք է կա­րո­ղա­նա Պու­տի­նին հա­մո­զել, ա­վե­լի ճիշտ` հիմ­նա­վո­րել, որ ոչ թե Ա­րեւ­մուտք է թեք­վում, այլ մնում է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը: Ե­թե չկա­րո­ղա­նա կամ չցան­կա­նա, ա­պա հե­տե­ւանք­նե­րը կտես­նենք ա­ռա­ջի­կա եր­կու­–ե­րեք ա­միս­նե­րին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված