TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ
ՆերքաղաքականTRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:
Օգոստոսին ղրզղական լրատվամիջոցներից մեկն էր գրել, որ Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Ըստ այս աղբյուրի` Երևանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Ղրղըզստանին՝ ներդումների դիմաց: Մնացած 74 տոկոս մասնաբաժինը, ըստ հայ - ամերիկյան համաձայնագրի, պատկանում է ԱՄՆ-ին:
Արտաքին գերատեսչությունից պատասխանել են, որ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա ու չի դիտարկվում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk