Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ

«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերով

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին տարկետում է տրվում կառավարության որոշմամբ։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, ՀՀ օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Կառավարության որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիների տարկետման դադարեցումը նույնպես իրականացվում է կառավարության որոշմամբ։

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ, ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում:

Քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը կարգավորելու և կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կառավարության 2023 թվականի մարտի 23-ի թիվ 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը Զինվորական կոմիսարիատին վերապահելու համար։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որը հնարավորություն կտա փոփոխություն կատարել նաև կառավարության թիվ 383-Ն որոշման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնել առանց կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին որոշման նախագիծ ներկայացնելու: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհ ընդունված ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման և բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետման դադարեցման գործընթացը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72818 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված