Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր
ՄիջազգայինՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել, գրում է Interia-ն:
Լեհական լրատվամիջոցի գնահատմամբ, վերջին ժամանակներս ռազմաճակատում ռուսական զրահատեխնիկայի արդյունավետությունը կտրում աճել է։
Լրագրողները օրինակ են բերում 90-րդ գվարդիական տանկային դիվիզիայի 228-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի T-90M տանկերի հարձակումը։ Նրանց հաջողվել է 12 կիլոմետրով թափանցել ուկրաինական պաշտպանական գծերը և ճանապարհ հարթել երկրորդ գծի ստորաբաժանումների համար։ Մարտական մեքենաներից մեկի հրամանատարի խոսքով՝ հարձակման ժամանակ նրա տանկի վրա թռել է 40 անօդաչու թռչող սարք, սակայն մեքենան մնացել է մարտունակ։
«Այս միջադեպը մտքեր են առաջացնում վերջին հաղորդագրությունների հետ կապված, որ ռուսները այս աշնանը պատրաստվում են խոշոր զրահատեխնիկական հարձակում Դոնեցկի շրջանում»,- պնդում են հրատարակության վերլուծաբանները։
Եթե լեհական մասնագիտական աղբյուրի ակնարկն այն մասին է, որ ռուսներին հաջողվել է բարձրացնել զրահատեխնիկայի հակադրոնային շատպնակության մակարդակը, եւ դա իրոք այդպես է, ապա ուկրաինական ռազմաճակատնեերում իրոք կարող է շատ արագ եւ արմատական փոփոխություն լինել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk