Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը
«Ես եմ որոշում, որ մարմինը հարգեմ, որը չէ, ախպոր պես ես հավես ու ժամանակ չունեմ, զբաղված մարդ եմ»,-չէ, չէ, սա քրեական աստիճանակարգություն ունեցող անձի պատասխան չէ, այլ ՔՊ-ի Վայքի քաղաքապետացու Մխիթար Մաթեւոսյանի: Ով այս կերպ է արձագանքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը արհամարելու մասին հարցին:
Իսկ դիպլոմի թեմայով առհասարակ. «Էլի նույն թեման, չեք զգում ասելի չունեմ»,-այսպես է «Գալիքի» դիպլոմը թեւի տակ դրած ՔՊ-ականը արձագանքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝