Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք»
Հետք»-ը գրում է․ «Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից մեկի՝ Արման Սարոյանի պաշտոնանկության շուրջ վեճն արդեն հետևանքներ է ունեցել՝ մեղադրանքներ են առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց բարձրաստիճան հոգևորականներին։
Search
Որոնել
Քաղաքական
Ներքին կյանք
24-ի նախագիծ
Միջազգային
Մշակույթ
Սպորտ
Տնտեսական
Լրահոս
Ներքին կյանք
Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք»
26/09/2026 15:41
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Հետք»-ը գրում է․ «Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից մեկի՝ Արման Սարոյանի պաշտոնանկության շուրջ վեճն արդեն հետևանքներ է ունեցել՝ մեղադրանքներ են առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց բարձրաստիճան հոգևորականներին։
Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե), Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ) և Արման Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարանում վիճարկում են իրենց պաշտոններից հեռացնելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները։ Երեք գործերով էլ դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռները սահմանված ժամկետում չեն հրապարակվել։
Արամայիս Թախմազյանը 2026թ. փետրվարի 5-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. դեկտեմբերի 2-ի տնօրինությունը և իրեն վերականգնել պաշտոնում։
Գործը քննող դատավոր Հովհաննես Մելքոնյանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դրանով եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը որպես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Գործի քննությունն ավարտվել է, և վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 21-ին։ Սակայն մինչ օրս հրապարակված չէ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk