Էստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՌԵՏՐՈ
(ԳՐԱՏԱԽՏԱԿԻ ԳՆԱՑԱԾ ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ԻՐ ԵԼՈՒՅԹԻ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ԼԱՑ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Не плачь девчонка, пройдут дожди,
Никол вернется, ты только жди!
**
ԳՐԱՏԱԽՏԱԿԱՍԵՐԸ
Բանից պարզվում է` Արաքսին մինչեւ Նիկոլի գրատախտակին գնալը, այլ գրատախտակների էլ է գնացել, մասնավորապես` Շմայսի գրատախտակին, Իժոյի գրատախտակին...
**
ԻՍԿԱԿԱՆ ԹՈՌԸ ԿՔԱՇԻ ՊԱՊԻՆ
(ՆԻԿՈԼԻ` ՊԱՊԻՑ ԻԲՐ ԹԵ ՕԴԱՆԱՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀԱՋՈՂ ՀՈՒՄՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պոլիցայների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ իրենց տվյալներով, Նիկոլի` Նիկոլ պապի Երրորդ ռեյխին ծառայությունները վերագնահատելուց հետո ֆաշիստի թոռ Մերցն ա նրան օդանավ տվել։
**
ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ 200000 ԴՐԱՄԻ ՆՊԱՍՏԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը որոշել ա հանգուցյալներին տրվող նպաստի հաշվին` իր հետեւորդ կենդանի դիակների թոշակը բարձրացնի։
**
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՐՑԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ օդում կախված լուրերի` Նիկոլը նեմեցների մրցանակը ստանալիս Մերցին առաջարկել է ընտրությունների արդյունքները կեղծելու մաստեր կլաս անցկացնել։
**
ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ
(ԹԱԹԱՅԻ ԿՈՂՄԻՑ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
20 միլիոն հոնորարի համար կարելի է նաեւ լապատկի պոչը համբուրել։
**
ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՏԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սահմանազատման հանձնաժողովի` Տաշիրի Սամվելենք այնպիսի ներդրումներ են անում Տիգրանաշենում, որ եթե Իլհամի մտքին էլ չլիներ այն վերցնելու, հիմա հաստատ կվերցնի։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk