ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times Թրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի Վերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան

Ներքաղաքական

Ազգային ժողովում է Նիկոլ Փաշինյանի զուգընկերոջ՝ Աննա Հակոբյանի կողմից առաջ մղվող նախագիծը, որը վերաբերում է ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելմանը։ Օրինագծի համահեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը եւ Ծովինար Վարդանյանը։ Այս մասին «Իրավունքը»-ը զրուցել է ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ։

— 2019 թվականին, երբ սոցցանցերում բռնությունների ու բռնաբարությունների պատմությունների ֆլեշմոբ էր կազմակերպվում՝ «Բռնության ձայնը» հեշթեգով, բոլորի համար պարզ էր, որ հող է նախապատրաստում չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար։ Այդ կոնվենցիան ի թիվս այլ վտանգների՝ պարտադրում է հաստատել երրորդ սեռի գոյություն։ Դուք իշխող խմբակցությունից միակն էիք, որ ուղիղ հայտարարեցիք՝ Ստամբուլյան կոնվենցիան ե՛ւ մեր եկեղեցուն է դեմ, ե՛ւ մեր Սահմանադրությանը չի համապատասխանում։ Չե՞ք կարծում, որ նույն բանը հիմա է կատարվում։ Այսինքն՝ հող է նախապատրաստվում ընտանեկան բռնության կանխարգելման անվան տակ Ստամբուլյան կոնվենցիան ընդունել։

— Անկեղծ եթե լինեմ, ընտանեկան բռնությունը, որը կա՝ օրհասական է միշտ։ Դուք ճիշտ նշեցիք, որ 2019 թ., ես եւ որոշ մարդիկ դեմ ենք արտահայտվել դրան՝ հանրային քննարկումների ժամանակ։ Այստեղ խոսքը տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնության մասին է, բայց իրականում բռնությունը միշտ եղել է ու կա ընտանիքներում բոլորի նկատմամբ եւ բոլորի կողմից։ Այսինքն՝ դա կարող է լինել սկեսրոջ կամ սկեսրայրի նկատմամբ, ամուսնու կամ կնոջ կողմից եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ մասնավորեցնել կոնֆլիկտը, դնել, որ միայն կինն է բռնության ենթարկվում, սա սխալ մոտեցում է։ Դեռ այն ժամանակվանից մեկը մյուսի նկատմամբ բռնությունը միշտ եղել է եւ կա։ Դա միայն մեր երկրով չի սահմանափակվում՝ դա ողջ աշխարհով մեկ տարածված արատավոր երեւույթ է, պարզապես երկրներ կան, որոնք ավելի շեշտվածություն ունեն։ Անգամ երկրներ կան, որ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնությունը խրախուսվում է։ Եվ այս տեսակետից երբ դիտարկում ենք, թե միայն կնոջ նկատմամբ է ընտանեկան բռնություն տեղի ունենում սխալ է։ Սա է եղել այդ ողջ փիլիսոփայությունը, որի շուրջ բավականանին ծավալուն քննարկումներ եղան, եւ արհեստական օրակարգ բերվեց թեման, թե ՀՀ-ում միայն կինն է ենթարկվում բռնության։

Հետագայում, Ստամբուլյան կոնվեցիան առաջ քաշեցին, որտեղ բռնության ենթարկվողներից էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Այսինքն՝ հասարակության կողմից նրանք առանձնանում են, բռնության են ենթարկվում։ Այդ կոնվենցիան չանցավ եւ շատ բուռն քննարկման արժանացավ։ Հիշո՞ւմ եք, նաեւ Վահագն Չախալյանի «Կամք» նախաձեռնությունը ստորագրահավաք էր իրականացնում՝ կոնվենցիայի դեմ։

Այս նախագիծը կրկին օրակարգ է բերել Աննա Հակոբյանը։ Կարծում եմ, նա ժամանակ առ ժամանակ թեմաներ է առաջ բերում, որպեսզի հնարավոր շատ մարդկանց կոնսոլիդացնի իր շուրջ։ Կհիշեք, թե ինչպես արհեստականորեն ծնվեց «Կրթվելը նորաձեւ է» գաղափարախոսությունը եւ փիլիսոփայությունը, հիմա էլ կանանց իրավունքները։ Ինքը թերեւս հայտարարում է, որ՝ այո՛, Հայաստանում նաեւ կա գրեթե հավասար տղամարդկանց եւ երեխաների նկատմամբ բռնություն, բայց, չգիտես ինչու, միայն խոսում է կանանց բռնության մասին։ Եվ օրենսդրական նախագիծը, որն առաջ է քաշում, բերում է նրա համար, որ կանանց իրավունքները պաշտպանվի։ Որպես կանոն՝ այսօր ամենազգայուն եւ ամենաշատ փող բերող թեմաներից մեկն է դա՝ միջազգային կառույցների կողմից։ Երբ բերում են օրինագծեր, որոնք պետք է հաստատվեն, դա իր հետ ենթադրում է նաեւ որոշակի չափով գումարներ։

Բնականաբար, պատգամավորը այդ թեման հետ կշպրտեր, բայց եթե կա մեջտեղը Աննա Հակոբյան, նրա բերած թեման եթե անգամ աշխարհի վերջին էշությունն էլ լինի, իրենք կտանեն խորհրդարան եւ կընդունեն՝ հատկապես, որ մեծամասնություն են, ու որեւէ մեկը չի ասի, որ միայն կանանց նկատմամբ չի բռնության իրականացվում։ Մենք արդեն իսկ ունենք օրենք, եւ ճիշտ կլինի ոչ թե ընդունել նոր օրենք, այլ հավելել կամ եթե տեղի ունեցող բռնությունները կանխելու մեխանիզմներ կան, ապա այդ մեխանիզմները պետք է առաջ քաշել։

Հիմա, տեսեք, օրենքով սահմանված կարգով, երբ կինը դիմում է ոստիկանություն, ոստիկանությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բայց զրո գործողություն։ Գնում-գալիս են, հարցաքննում են, այս են անում, այն են անում, բայց արդյունք չկա։ Օրինակ, բռնության ենթարկված կինը, եթե մեկ անգամ դիմեց ոստիկանություն, երկրորդ անգամ չի դիմում, որովհետեւ ինքը մնում են բռնարարի հետ մեն-մենակ, եւ որեւէ մեկը որեւէ բան չի ձեռնարկում։ Իսկ տղամարդկանց դեպքում առավել ծանրագույն է խնդիրը՝ տղամարդն ամաչում է այդ հարցով դիմել ոստիկանություն, որովհետեւ ինչպե՞ս ասի, որ իր կինը իրեն ծեծել է։ Այսինքն՝ սա կնշանակի, որ ինքը կկորցնի առհասարակ հասարակության մեջ իր դերը։ Հետեւապես, պետք է մեխանիզմներ մտածել, որ առհասարակ բռնություն երեւույթը վերանա ու հարկ է դա սկսել դպրոցից։ Հիմա ինչ-որ կիսատ-պռատ օրակարգեր են առաջ քաշում, որը ցավալիորեն որոշ կանայք ոգեւորվում են։ Կան նաեւ մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա հերթական շոուն է։

— Տիկին Հովսեփյան, բայց, այնուհանդերձ, կրկնեմ հարցս՝ չե՞ք կարծում, որ սա նույն Ստամբուլյան կոմերցիան է, որի մասին քիչ առաջ Դուք խոսեցիք։

— Քանի որ շատ ծանոթ չեմ իրենց բերած այս նախագծին, ես կվախենամ նման համեմատական անցկացնել։ Այո, կարող է նույն բանը լինել, այլ կերպ ներկայացվելով, որպեսզի այն առաջ տանեն, բայց քանի որ ես անձամբ չեմ ուսումնասիրել, թե իրենք ինչ օրենք են առաջ բերել, չեմ կարող նման գնահատական տալ։

— Եթե լինեիք պատգամավոր, ինչպիսի՞ն կլիներ Ձեր գնահատականն այս օրենքի նկատմամբ։

— Գիտեք, ես ունեմ կոնկրե՛տ սկզբունքներ։ Եթե ես անգամ լինեի «Իմ քայլից» պատգամավոր, ինչպես նախկինում եմ արել, դա կախված կլիներ, թե ի՞նչ օրենք է եւ ինչքանո՞վ է այն մաքուր, եւ որքանով է նպատակային։ Ես պետք է համոզված լինեի այդ նպատակներում՝ այն առումով, որ արդյոք ինչ-որ գումարներ չկան դրա տակ կամ խոստումներ։ Իսկ եթե լինի օրենք, որը կարող է էապես մի շարք մեխանիզմներ ունենալ եւ հնարավորություն ստեղծել, որ բռնություն ասվածը առհասարակ ընտանիքներում եւ հասարակության մեջ վերանա, միանշանակ, ես կդառնաի այդ օրենքի քարոզիչներից մեկը։ Բայց մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք ինչ բերեն, դա կեղծ է, շինծու։ Այդ առումով ես կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեի դեմ, որովհետեւ կիսատ բաներն անտանելի անհեթեթություններ են։ Իրենք հազարավոր, փուչիկ օրենքներ բերեցին, որից մեկը աղի մասին օրենքն էր, հիմա սրճարաններում աղը նորից բաց դրած է, ու որեւէ մեկն այդ առումով բան չի ասում։ Մյուսը՝ մեքենա վարելու ընթացքում ծխախոտի դեմ օրենքն էր, որին հաջորդեց հեռախոսով խոսելու օրենքը։ Բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի բան էլ չի կիրառվում։ Կամ սրճարանում ծխելը…

Այսինքն՝ խնդիրը հետեւյալն է, որ սա էլ կլինի հերթական չգործող օրենքը։ Նորից ինչ-որ գումարներ են գեներացնում։ Այս պահին խոսում են, թե՝ միացեք, հարգելիներս, մենք այս ծրագիրն անենք, բայց հարց՝ եթե դու գիտակցում ես, որ միայն կնոջ հանդեպ չի բռնությունը, բայց միայն կնոջը պաշտպանեցիր եւ մի 100 հազար ընտանիք էլ մտաք, միքս արեցիք, դուրս եկաք, բա հետո՝ դրա լուծումը ո՞րն է։

2017 թվականի դեկտեմբերին նույն շուքով Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որտեղ նաեւ «Ելք» դաշինքն էր մասնակից։ Բայց Ստամբուլյան կոնվենցիան չեն ընդունել։ Կոնվենցիաներից են առհասարակ բխում օրենքները։ Կոնվենցիան ընդունելուց հետո օրենքները նոր մշակվում են՝ բխելով կոնվենցիայից, որպեսզի կարգավորումներ տան։ Հիմա քանի Ստամբուլյան կոնվենցիան ինքը անցած չէ, որպես այդպիսին, այս օրենքը դրա մաս լինել չի կարող։ Կարող է ընդամենը, այո՛, բխեցվի առանց ընդունելու, հասկանան, որ ինչ-որ բան է պետք եւ տանեն առաջ, բայց հարց է առաջանում՝ պե՞տք է, թե՞ ոչ ու եթե պետք է, ապա ինչո՞ւ է պետք, եւ եթե այդ հարցի պատասխանը կա, ապա՝ եղբայր, ունեք օրենքը, գնացեք այնտեղի բացերը գտեք, լրացրեք եւ գտեք նաեւ ինչպես անել, որ այլեւս ընտանիքներում որեւէ տեսակի բռնություն չլինի։ Այսքան բան։

Ու այս կինոները սարքել պետք չէ։ 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական անձի կամ սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում։ Թե բա՝ այլեւս չպիտի լռել։ Լավ, կին եմ բռնության եմ ենթարկվել։ Դու՝ Աննա Հակոբյան, ի՞նչ ես անելու դրա համար, ի՞նչ մեխանիզմով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված