ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունի բնակավայրը Խարկովի մարզում։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են սեղմել Խարկովի մարզի հյուսիս-արևելքում տեղակայված ուկրաինական ուժերի շրջափակման օղակը և ընդլայնել վերահսկողության արտաքին գոտին։
Գերատեսչությունը նշել է, որ ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խրիպունի բնակավայրի նկատմամբ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝