Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն
ՀասարակությունՎա՜յ նրանց, ում պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան, այս մասին հայտարարել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է, բայց չենք կարողանում Խաչի մասին խոսել եւ մտածել, որովհետև մեր միտքը և սիրտը մեր զոհված և անմահացած զավակների ևեղբայրների մոտ է։ Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք։
Վա՜յ նրանց, ում պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան։ Աստծո փառքի մեջ մնաք, տղե’րք, Սուրբ Խաչը լույսը դուք եք վայելում»,- նշել է Տեր Հայրը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝