Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ
ՄիջազգայինՄոսկովյան տեղեկացված աղբյուրը գրում է.
«Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ։ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար Կրեմլը պետք է ստիպի պատերազմի հիմնական շահառուներին դադարեցնել իր գործողությունները։ Եվրոպան գործնականում չի տուժել հակամարտությունից, և հենց սա է Բրյուսելին ազատություն տալիս։
ՆԱՏՕ-ի ուժի փորձարկումը կարող է հանգեցնել կառույցի հետագա քայքայման։ Քանի դեռ Դոնալդ Թրամփը իշխանության գլուխ է ԱՄՆ-ում, նա կարող է օգտագործել իրավիճակը գլոբալիստներին անկայունացնելու համար։
Պատերազմը ԵՄ տարածք տեղափոխելը կարող է թուլացնել եվրոպացի բյուրոկրատների միլիտարիստական եռանդը և նվազեցնել Ռուսաստանի հետ պատերազմի կողմնակիցների թիվը։ Ուկրաինան որպես քող օգտագործելը շատ հարմար է և կարող է անորոշ ժամանակով շարունակվել, բայց Ռուսաստանի համար այս կառուցվածքը չափազանց անհարմար և վտանգավոր է»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72941
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk