Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել

Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

Ներքաղաքական

Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման։ Այս ընթացքում նրանք ենթարկվել են հալածանքների, կտտանքների եւ հոգեբանական ծանր սթրեսների: Մինչդեռ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս ամենը մեկնաբանում է մեկ նախադասությամբ՝ նրանց մաղթելով շուտափույթ ազատում: Հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Օրերս «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ մեր հայ գերիներից երկու անձի վրա եղել է դաջվածք՝ խաչի տեսքով, որոնք Ադրբեջանի բանտում այրել են եւ այդ երկու հայ գերիներին ենթարկել փաստացի խոշտանգման։ Այս ամենից հետո՝ կրկին լռում է ՄԻՊ-ը: Ի՞նչ կասեք այս մասին։

— Կասեմ հետեւյալը՝ իշխանության հայտարարությունները գրեթե ամբողջապես վերաբերում են դեպի Եվրոպա ճանապարհ բռնելուն։ Սիրելինե՛րս, խոշտանգումների մասին Եվրոպական կոնվենցիան հիմնականում նվիրված է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստեղծմանը, նրա կառուցվածքին, նրա գործառույթին։ Ի դեպ, մենք այդ կոմիտեի անդամ ենք: Ըստ այդմ, կարծում եմ, ամենաճիշտ ճանապարհն է դիմել հենց այդ կառույցին։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կայքի վրա վերջին զեկույցը 2023 թվականի զեկույցն է։ Այն, ինչ այս ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, եւ այս առումով Ադրբեջանում արդեն երեք տարի գտնվող մեր  հայորդների վիճակը պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ 2023 թվականից հետո Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դա չի նայել:

Ի՞նչն է խանգարում հատուկ զեկույցով հանդես գալ Մարդու իրավունքների պաշտպանին ու դիմել այդ կոմիտեին, դիմել ՄԱԿ-ին: Եվ ընդհանրապես, ես էլի եմ ասում՝ այն, ինչ պետք է, իշխանությունը չի անում: Ինձ համար այստեղ գրեթե չկան փակ ինչ-որ հարցեր: Ես էլի եմ շեշտում՝ ունեմ հիմնավոր կասկածներ՝ այս իշխանության հետ կապված, այսպես ասած, այս պատմության մեջ խառնված լինելու հարցում, բայց Մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի, եւ դա նրան ոչ միայն կզարդարի, այլ նաեւ կզարդարի հենց այս իշխանություններին, որոնք մատը մատին չեն տալիս:

Որեւէ մեկը չի կարող պահանջել Մարդու իրավունքների պաշտպանից, որ վերջինս անի ավելին, քան ինքը կարող է, բայց նա գոնե կարող է արձագանքել։ Ի դեպ, ինքը կարող է հանդես գալ հայտարարություններով։ Հիշեցնեմ, որ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն հանված է Ադրբեջանից, այսինքն՝ ավելի քան տարօրինակ վիճակ է, երբ մեր հայորդիները հայտնվել են ամբողջովին միայնակ՝ անազատության մեջ, այնպիսի իշխանությունների իրավունքների ներքո, որոնք իրենց անվանում են «պետական ահաբեկիչ»։ Չի կարելի՞, ի վերջո, ուղղակի, Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով այցելել եւ այդ ամեն ինչը լուծել: Եթե իշխանություններն ու պաշտպանը խելացի մոտենան, նրանք կտեսնեն, որ որեւէ մի խոչընդոտ չկա, Մարդու իրավունքների պաշտպանի համար գործել ակտիվ, դիմել Եվրոպական կոմիտեին, ՄԱԿ-ին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված