Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին
Սպորտ«Իրավունքը»-ը զրուցել է աշխարհի ռեկորդակիր, ուժային եռամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բացարձակ չեմպիոն ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԻ հետ:
— Արտյոմ, սպորտի բնագավառում, ինչպես գիտենք, Դուք բավականին մեծ նվաճումներ ունեցող ռեկորդակիր մարզիկ եք: Վաղուց չենք խոսել, ի՞նչ նորություն ունեք առաջիկայում։
— Ասեմ, որ այս տարի, երեւի, հինգ մրցաշարի եմ մասնակցել եւ հինգ մրցաշարերից էլ մեդալներով եմ վերադարձել։ Հիմա ունեմ Կենտրոնական Եվրոպայի առաջնություն եւ ստացել եմ մասնակցության հատուկ հրավեր: Դրանից հետո, արդեն ամսի 20-ից 25-ը, Լեհաստանում ունեմ աշխարհի առաջնություն՝ կրկին հատուկ հրավերով: Սա դառնում է արդեն այս տարվա 7-րդ մրցաշարը, որ մասնակցում եմ։
— Ո՞ր քաղաքներում են լինելու կայանալիք մրցաշարերը։
— Եվրոպայի ցենտրալ առաջնությունը լինելու է Լեհաստանի Միսլովիցե քաղաքում, իսկ աշխարհի մյուս առաջնությունը կրկին լինելու է Լեհաստանում, բայց այս անգամ Պապյանիցե քաղաքում։
— Մրցակիցներից արդեն տեղյա՞կ եք։
— Այո՛, կարելի է ասել, Եվրոպայի առաջնության մրցակիցներից լավ տեղյակ եմ: Բայց անկեղծ ասած, չեմ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ մրցակիցներիս, ուղղակի, ես ինձ գիտեմ, թե ով եմ եւ ինչ պատրաստվածություն ունեմ: Դա է ամենակարեւորը, թե չէ մրցակիցները ովքեր կլինեն, ինձ համար այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորը, որ լավ պատրաստված դուրս գամ մրցահարթակ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk