Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել
ՄշակութայինԵրգիչ ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ անդրադարձել է Հանրային հեռուստատեսության եթերում այսօր՝ 44 օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին, իր համերգի ցուցադրմանը։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ: Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև», - ընդգծել է նա:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝